ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ -ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՀՆՉԵՑԻՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ 10 ՍՈՆԱՏՆԵՐԸ
Երևանյան երաժշտասեր հանրությունը նախօրեին երեկոյան Բեթհովեն էր ունկնդրում: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ ունեցան Գերմանիայի Դաշնությունից ժամանած երաժիշտներ դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը և ջութակահարուհի Քսենյա Դուբրովսկայան: Շեղվելով երաժշտական նախնական ծրագրից համերգի բացումն ազդարարվեց հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործությամբ:
Հայազգի դաշնակահարուհին նշեց. «Այնպես է ստացվել, որ համերգը համընկել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման հետ, ուստի ես և Քսենիան կշեղվենք նախապես մտածված ծրագրից և կատարումը կնվիրենք սահմանին կանգնած մեր զինվորներին»: Համերգի ծրագրում Բեթհովենի 10 սոնատներն էին:
12-րդ օպուսը ներկայացնելուց առաջ Դուբրովսկայան նշեց. «Համերգներից մեկի ժամանակ այս ստեղծագործությունը կոմպոզիտորի կատարմամբ լսելուց հետո մի երիտասարդ դաշնակահար հանդիսականների շարքից բղավել է. «Սա այն մարդն է, որ եկել է մեզ մխիթարելու Մոցարտի մահից հետո», ուստի մենք կփորձենք այս գործն այնպես ներկայացնել, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը կարողանա զգալ Բեթհովենի ոգին»:
Հիշեցնենք, որ Սոնա Բարսեղյանը միջազգային մի շարք մրցույթների ու փառատոնների հաղթող է, իսկ Քսենիյա Դուբրովսկայային ներկայացնելիս շատերն ասում են, որ նա աչքի է ընկնում իր վառ և էմոցիոնալ կատարումներով: Քսենիան ծնվել է Ռուսաստանի դաշնությունում՝ երաժիշտների ընտանիքում: Նա ևս բազմաթիվ մրցույթների հաղթող է, այդ թվում նաև՝ Պ.Ի. Չայկովսկու անվան պատանի երաժիշտ-կատարողների մրցույթի:
Նշենք, որ երաժիշտները ևս երկու համերգային երեկո կանցկացնեն ապրիլի 6-ին և 9-ին:

Լառա Հակոբյան
- Created on .
- Hits: 2857