ԱՄՓՈՓՎՈՒՄ Է ԽՄԵՐԳԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

Հայտնի են երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթի առաջին փուլի արդյունքները: Երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքները գնահատելու նպատակով հայտարարված թվով 2-րդ մրցույթին ներկայացված 20 կոմպոզիտորների ստեղծագործություններից մրցույթի երկրորդ փուլ ժյուրիի փակ քվեարկությամբ անցել են 9 կոմպոզիտորների ստեղծագործություններ.

Հակոբ Մալումյան - «Կուզեմ» - խոսք` Ա. Ավդալյանի
Ժիրայր Շահրիմանյան - «3 Choruses after Pablo Neruda»
Մավր Մկրտչյան - «Երգը» - խոսք` Մ.Մեծարենցի
Գեղայր Խլղաթյան - «Օգնիր ինձ Մարիամ» - խոսք` Պ.Սևակի
Արեգնազ Մարտիրոսյան - «Կիրակմուտք» - խոսք` Մ.Մեծարենցի
Գևորգ Բադալյան - «Տենդ» - խոսք` Գ. Մահարու
Արթուր Հարությունյան - «Lacrimosa of youth» - դասական տեքստերով
Արամ Շեկիկյան - «Հավերժահարսի մեղեդի» - վոկալիզ
Սերգեյ Ումրոյան - «Հավատով խոստովանիմ» - խոսք` Ն. Շնորհալու

Մրցույթի երկրորդ` եզրափակիչ փուլը տեղի կունենա 2016թ.-ի մայիսի 31-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը` ժամը 19:00-ին: Եզրափակիչ փուլ անցած ստեղծագործությունները կհնչեն «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սոնա Հովհաննիսյան:

Մրցույթը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Հայկական Երաժշտական Համաժողովի» համատեղ նախաձեռնությունն է: Ժյուրիում ընդգրկված են կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանը (ժյուրիի նախագահ), Վահրամ Բաբայանը, Սուրեն Զաքարյանը, Արմենուհի Կարապետյանը և խմբավար Սոնա Հովհաննիսյանը:
  • Created on .
  • Hits: 10313

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: