ԴՎՈՐԺԱԿԻ «ՌԵՔՎԻԵՄԸ»՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ազգային ակադեմիական երգչախմբի և օպերային հայտնի մեներգիչների մասնակցությամբ առաջին անգամ հնչեց Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմը»:
«Դեռ Լորիս Ճգնավորյանի ղեկավարության տարիներից Ֆիլհարմոնիկն ամեն տարի Եղեռնի զոհերի հիշատակին Ռեքվիեմ է նվագել: Այս տարին նույնպես բացառություն չէ: Դվորժակի այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր է, հանճարեղ և դրամատիկ»,- ասաց ՀԱՖՆ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանի խոսքով` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ «Ռեքվիեմ» կատարելը նման է հիշատակի պատարագի:
«Նախորդ տարիներին Մոցարտի, Մանսուրյանի Ռեքվիեմներn ենք կատարել: Ինչ վերաբերում է Դվորժակի Ռեքվիեմին՝ այն գեղեցիկ ստեղծագործություն է, բավականին ծավալուն և յուրահատուկ ոճով գրված»,- ասաց նա:
Անտոնին Դվորժակը նշանավոր չեխ կոմպոզիտոր է, չեխական դասական երաժշտության և ազգային սիմֆոնիայի հիմնադիրներից մեկը: Նա իր «Ռեքվիեմը» գրել է 1890 թվականին:
Ալինա Նահապետյան

- Created on .
- Hits: 3208