ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԷՍՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 25-ին, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունեց «Գրեմմիի» մրցանակակիր, Էստոնական ազգային արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Միկ Ուլեոային, «Էեսթի կոնսերթ» երաժշտական կազմակերպության խորհրդի անդամ Յուրի Լայտենին և «Սաարեմա օպերա» փառատոնի զարգացման տնօրեն ու կազմակերպիչ Կերտու Օրրոյին:
Ողջունելով հյուրերին՝ Հ. Պողոսյանը հույս հայտնեց, որ նրանց այցը Հայաստան ամուր հիմք կհանդիսանա երկու երկրների միջև մշակութային համագործակցության, ինչպես նաև հայաստանյան համանման կազմակերպությունների հետ ուղիղ կապեր հաստատելու գործում: Նախարարն համոզմունք հայտնեց, որ այս համագործակցությունը կնպաստի նաև Հայաստանի և Էստոնիայի միջև մշակութային երկխոսության հետագա խորացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը:
Նշենք, որ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում երգչախումբը Էստոնիայի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է «Քեզ հետ, Հայաստան» խորագիրը կրող համերգին: 2015 թվականին տեղի է ունեցել նաև «Հովեր» երգչախմբի համերգները Յովի, Պյարնու և Տալլին քաղաքներում:
Քննարկվեցին նաև հայաստանյան երգչախմբերի հետ համատեղ համերգների իրականացման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին, նախարար Հ. Պողոսյանը ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» պարգևատրեց Էստոնիայի արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Միկ Ուլեոային՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հարթակում լավագույնս ներկայացնելու, ինչպես նաև հայանպաստ գործունեություն ծավալելու կապակցությամբ:
- Created on .
- Hits: 2712