ԿԱՅԱՑԱՎ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՓԱԿՈՒՂԻ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

«Ես չէի կարող ոչ մեղադրել մարդկանց, ոչ գովերգել, որ հեռանում են։ Փորձեցի որպես արվեստագետ-ուսումնասիրող հետևել նրանց և տեսնել, թե ինչպիսի կյանք են ունեցել նրանք, ովքեր հեռացել են Հայաստանից»,- «Փակուղի» (Deadlock) ֆիլմի հայաստանյան պրեմիերայից առաջ ասաց ֆիլմի ռեժիսոր, սցենարի համահեղինակ Հարություն Խաչատրյանը։
Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր ապրիլի 19-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում "Vision Du Reel" միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Այնուհետև ֆիլմը ներկայացվել է Իրանի «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի հայաստանյան պրեմիերան։
«Փակուղին» ռեժիսորի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է։ Շուրջ 25 տարի Հարություն Խաչատրյանի վավերագրող աչքը հետևել է ԱՄՆ-ում բնակություն հաստատած ավտոմեխանիկ Լևոն Ավետիսյանի և նրա ընտանիքի պատմությանը։
1996 թվականն էր, երբ Ավետիսյանը Գրին քարտ շահեց։ Չէր ուզում հորը մենակ թողնել ու գնալ, բայց հենց հոր հորդորով ընտանիքով մեկնեց Ամերիկա։ Ամեն բան Լևոնի համար նոր էր։ Տարիներ հետո պիտի գիտակցեր, ու պիտի ասեր, թե՝ «էնտեղ տունդ քանդում ես, էստեղ չես կարողանում սարքել, մնում ես օդի մեջ»։ Դեմոկրատիա, մարդու իրավունքներ, համերաշխություն և էլի բառեր, բառեր, բառեր, որոնք ասոցացվում են ԱՄՆ-ի հետ։ Ինչն է իրականություն և ինչը միֆ՝ բացահայտում ենք Լևոն Ավետիսյանի կյանքի փորձով։
Հարություն Խաչատրյանի խոսքով՝ «Փակուղին» հեռուստատեսային նախագիծ է․ «Ֆիլմը ցուցադրվելու է հեռուստատեսությամբ, որ մարդիկ նստեն իրենց հեռուստացույցների դիմաց և լսեն այն մարդկանց, ովքեր Հայաստանից փախչելու փորձ են ունեցել՝ ի՞նչ են մտածում, տառապում են, թե՞ երջանիկ են, վաստակե՞լ են մի բան, ուզում են հետ գալ, թե՞ ոչ, սիրու՞մ են Հայաստանը, թե՞ չեն սիրում»։
Լևոնի Ավետիսյանի թոշակի անցնելուն մնացել է երեք տարի։ Ֆիլմի հերոսը երազում է հայրենիք վերադառնալու, գյուղերից մեկում հանգիստ ու խաղաղ ապրելու մասին։
Աննա Կարապետյան

- Created on .
- Hits: 3076