ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս տարի փառատոնը կանցկացվի մայիսի 28-31-ը։ Այն նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
«Ուրախ ենք, որ ծրագիրը կարողանում է հայտնաբերել ու ներկայացնել տաղանդավոր երեխաների, որոնք փառատոնի շնորհիվ սկսում են իրենց ստեղծագործական ուղին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը։ Փառատոնի մասնակից 50 պատանիներից 19-ը Հայաստան կժամանեն արտերկրից՝ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կորեայից, Կանադայից, Մալթայից, Ռուսաաստանից, Վրաստանից։ Առաջին անգամ Մալթայից Հայաստան կգա նաև հրավիրյալ դիրիժոր Ալան Կիրկոպը։ Կիրկոպը Հայաստանի պետական կամերային նվագախմբի (Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ) հետ հանդես կգա բացման արարողության ժամանակ։ Ելույթներով հանդես կգա նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան)։
«Այս տարիներին մեր առաջնահերթ խնդիրն էր պահպանել երաժշտական չափանիշները, չիջեցնել պրոֆեսիոնալ մակարդակը ոչ մի դեպքում․ շատ է իջել չափանիշը, լավի ու վատի խառնուրդ չպիտի լինի»,- նշեց Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ նախագահ Սիլվա Մեքինյանը։ Խոսելով «Նոր անուններ» փառատոնի գրանցած հաջողություններից, Մեքինյանն ընդգծեց․ «Երեխաները ելույթներով հանդես են եկել շուրջ 30 երկրում, որտեղ բարձր են պահել մեր երկրի անունը, մինչև անգամ ՄԱԿ-ի գրասենյակում բարձրացրել են Հայաստանի դրոշը»։ Հայ և օտարազգի պատանիները բացի համերգներից կմասնակցեն նաև մշակութային ծրագրի, կայցելեն տեսարժան վայրեր, կծանոթանան Հայաստանի պատմությանը։
«Ամեն տարի մեզ մեծ սիրով հյուրընկալում են Էջմիածնի վեհարանում, լինում ենք նաև Սևանում, Գառնիում և այլ տեսարժան վայրերում։ Այս տարի փառատոնի մասնակիցները ելույթ կունենան նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, նրանց համար շրջայց կկազմակերպվի, որպեսզի ծանոթանան Կոմիտասին, հայ երաժշտության ակունքներին»,- մանրամասնեց Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ Նոնա Ոսկանյանը։
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնը նախաձեռնել է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:
Աննա Կարապետյան

- Created on .
- Hits: 3393