ՀԱՅ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՀԻԱՑՐԵԼ Է ԲՈՍՏՈՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Հայազգի երիտասարդ թավջութակահար Էդուարդ Պողոսյանն իր հերթական ելույթով հիացրել է Բոստոնի հանդիսատեսին: Հայկական «Բոստոն Փոփս»-ի 65-րդ երեկոյի ընթացքում թավջութակահարը կատարել է Չայկովսկու «Variations of a rococo theme» ստեղծագործությունը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար:
Այս գործը Էդուարդին մեկ անգամ արդեն բերել էր հաջողություն. երիտասարդ երաժիշտը Բոստոնի ելույթից առաջ արժանացել էր «Ջուլիարդ» մրցանակին` կատարելով այն հանրաճանաչ ջութակահար Իցհակ Պերլմանի ղեկավարած նվագախմբի հետ:
Բոստոնի նվագախմբի ղեկավար, դիրիժոր Քիթ Լոքարթը, ելույթից առաջ խոսելով Էդուրադի մասին, ասել է. «Այս զարմանալի երիտասարդը իր թավջութակով շատ հեռուներ կտանի ձեզ»:
Թավջութակահարն էլ իր հերթին նշել է, որ Բոստոնի նվագախմբի պես համաշխարհային համբավ վայելող նվագախմբի և մեծ դիրիժորի հետ աշխատելն իր համար անհավատալի հրաշք է, որը երբեք չի մոռանա:
Հիշատակելի զուգադիպություններից մեկն այն էր, որ 26 տարի առաջ երիտասարդ երաժիշտ Մովսես Պողոսյանը` Էդվարդ Պողոսյանի հայրը, միևնույն նվագախմբի հետ նույն վայրում կատարել էր Չայկովսկու ջութակի կոնցերտը:
Հոր մասին խոսելիս որդին նշել է. «Իմ հայրը հրաշալի երաժիշտ է և թե՛ երաժշտական, թե՛ իրական կյանքում միշտ ոգեշնչել և ոգևորել է ինձ»:
Բոստոնի նվագախումբը երեկոյի ընթացքում կատարել է նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ելույթը նվիրելով Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին:

- Created on .
- Hits: 3092