ԱՄՆ-ՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՖԻՑՋԵՐԱԼԴԻ ԱՆՀԱՅՏ ՊԱՏՄՎԱԾՔԸ
The New Yorker ամսագիրը հրապարակել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի` մինչ այս անհայտ պատմվածքը, որի վերնագիրն է The I.O.U. («Պարտատոմս»)։ Մինչ օրս պատմվածքը պահվում էր արխիվներում։
Սատիրիկ ոճով գրված «Պարտատոմս» պատմվածքը, որի հերոսը անազնիվ հրատարակիչն է, գրվել է 1920 թվականին։ Ըստ սյուժեի՝ գրքի հրատարակիչը թողարկում է մի հոգեբանի գիրք, որը ապացուցում էր, որ կարողացել է կապ հաստատել իր հանգուցյալ զարմիկի հետ։
Երբ հրատարակիչը պարզում է, որ հեղինակի զարմիկը՝ գրքի հերոսը, ողջ է, նա անում է հնարավոր ամեն ինչ՝ ճշմարտությունը թաքցնելու համար։
Ֆիցջերալդի մյուս չհրատարակված պատմվածքների հետ միասին պատմվածքը լույս կտեսնի 2017 թվականի ապրիլի 11-ին:
Townandcountrymag.com կայքը հայտնում է, որ այդ ստեղծագործությունների մի մասը ֆիլմերի սցենարներ են, որոնց հիման վրա դեռևս ֆիլմեր չեն նկարահանվել: Մյուս պատմվածքները չեն վաճառվել, որովհետև խմբագիրներին դուր չեն եկել:
- Created on .
- Hits: 2900