ՎԱՆ ԳՈԳԻ ՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Independent-ի հաղորդմամբ Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել և Ամստերդամի թանգարան է վերադարձրել հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի երկու նկարները։
«Ծովի տեսարան Սխեվենինգենում» և «Հոտը դուրս է գալիս Նյունենի ռեֆորմիստական եկեղեցուց» երկու հայտնի նկարները 15 տարի առաջ գողացվել էին:

Վան Գոգի նկարները 2002թ-ին գողացվել էին անհայտ անձանց կողմից, իսկ հետո հայտնվել էին իտալական մաֆիայի ձեռքում։ Հաղորդվում է նաև, որ իտալացի ոստիկանները այդ նկարները առգրավել են տեղական հանցավոր խմբավորումների դեմ հատուկ գործողության ընթացքում։
- Created on .
- Hits: 3063