ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ
11-18-րդ դարերի հայկական և վրացական ձեռագրերը կցուցադրվեն Հոնկոնգի համալսարանի պատկերասրահում: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը:
Հոնկոնգում բացվող ցուցահանդեսում ընդգրկված են արևելյան Միջերկրածովյան շրջանից ձեռագրերի ընտրանի, որոնք մանրակրկիտ պատկերում են Ավետարանը:
Հոնկոնգի համալսարանի թանգարանի և գեղարվեստական պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեի խոսքով հայկական ձեռագրերը Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են, որոնց մեջ առաջնային նշանակություն ունի Ավետարանը: Հայերն այն պաշտում են նույնքան, որքան հույն ու ռուս ուղղափառները՝ սրբապատկերները:
South China Morning Post-ը նաև հայտնում է, որ այդ ձեռագրերը հայ իշխանավորները իրենց հետ պատերազմների են տարել: Այդ ժամանակ ուժեղ հավատ կար, որ ձեռագրերը հրաշագործ ուժ ունեն:
«Հռչակավոր նկարազարդումներ II. 11-18-րդ դարերի հայկական և վրացական ձեռագրերը» անվանումով ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 11-ը:
- Created on .
- Hits: 3131