ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԱՆՆԻ 70-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Կաննի 70-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագիրը հրապարակվել է փառատոնի կայքում: Ըստ այդմ` մրցութային ծրագրում ներկայացված է լինելու 19 ֆիլմ։
Կինոփառատոնին ներկայացվելու են ռուս Անդրեյ Զվյագինցևի, ֆրանսիացի ռեժիսորներ Ֆրանսուա Օզոնի, Միշել Խազանավիչուսի և Ժակ Դուայոնի, ուկրաինացի Սերգեյ Լոզնիցի, ավստրիացի Միխայել Հանեկեի, ճապոնացի Կիեսա Կուրոսավայի աշխատանքները, իսկ ժյուրիի կազմը գլխավորելու է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:
Մրցութային ծրագրում ընդգրկվել է նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպին» ֆիլմի հեղինակ, թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «In the Fade» ֆիլմը:
Փառատոնի բացման և փակման արարողությունները վարելու է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին:
Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 17-28-ը, իսկ փակման արարողությունըկլինի մայիսի 28-ինՖրանսիայի Լազուրե ափին:
- Created on .
- Hits: 2864