Քաղաքը կարդում է․ Գրքի երևանյան չորրորդ փառատոնի ծրագիրը

 

Հուլիսի 30-ին, 31-ին եւ օգոստոսի 1-ին տեղի կունենա տարվա ամենասպասված գրական իրադարձությունը՝ Գրքի երևանյան չորրորդ փառատոնը։

Գրքի եռօրյա տոնավաճառ-ցուցահանդեսը կանցկացվի Նկարիչների միությունում։ Մասնակից 34 հրատարակչությունների և կազմակերպությունների ներկայացրած գրքերը կվաճառվեն մինչև 40% զեղչով։ «Զանգակ» գրատան հարկի տակ երեք օր շարունակ տեղի կունենան շնորհանդեսներ, հանդիպումներ և քննարկումներ գրքի մարդկանց հետ, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում կինոն կհամադրվի գրականությանը։ Գրքի երևանյան փառատոն 2021-ը կամփոփվի գրական մրցանակաբաշխությամբ։ Հայտնի կդառնան փառատոնի գրական մրցույթի «Պոեզիա» եւ «Արձակ» անվանակարգերում հաղթող հեղինակների անունները։ Գրքի երևանյան փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է լինելու։ Փառատոնն անցկացվում  չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագրի ներքո։

Ստորև՝ փառատոնի ծրագիրը։

 

Հուլիսի 30 | ուրբաթ

Նկարիչների միություն

12։00-13։00 Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում: Գրքերի ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ)
13։00-14:00 Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը
14։00-15:00 «Իմ Թումանյանը» խաղի ներկայացում
15։00-16:00 Լևոն Սահակյանի «Կռիվ տալով» գրքի շնորհանդես
16։00-17:00 Գոհար Մանուկյանի «Հարյուր տարվա մարդասիրություն» գրքի շնորհանդես
17։00-18:00 «Պատմություն կերտողները» մատենաշարի շնորհանդես
18։00-19:00 Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» գրքի շնորհանդես

«Զանգակ» գրատուն

14։00-15։30 Հեքիաթաստեղծման վարպետության դաս Արմինե Անդայի հետ
16։00-17։00 Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ
18։00-19։00 Կնոջ զգեստապահարանը. հեքիաթից մինչև նորաձևություն

 «Մոսկվա» կինոթատրոն

19։00-20։00 Բանաստեղծի թոռը․ Գոհար Չարենց
20։00-21։00 Նարինե Աբգարյանի «Զուլալիի» էկրանացումը

 

 Հուլիսի 31 | շաբաթ

 Նկարիչների միություն

15։00-16։00 Գիլերմո Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» գրքի շնորհանդես
16։00-17։00 Նիլ Գեյմանի «Քորլայն» գրքի շնորհանդես
17։00-18։00 Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» գրքի շնորհանդես
18։00-19։00 Ալան Բադիուի «Դարը» գրքի շնորհանդես
19:00-20:00 Համերգ․ Լիլիթ Պիպոյան

«Զանգակ» գրատուն

 16։00-17։00 Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի շնորհանդես
 17։00-18։00 Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» պատմվածքի քննարկում
 19։00-20:00 Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպի շնորհանդես

«Մոսկվա» կինոթատրոն

18:00-19:00 Մարկ Արեն․ վեպից կինո
20։00-21։00 Կինո և գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան

 

Օգոստոսի 1 | կիրակի

Նկարիչների միություն

15։00-16:00 Լիլիթ Բաղդասարյանի «Locus morbi» գրքի շնորհանդես
16։00-17:00 «Դարակի» մրցանակակիր վեպերը
17։00-18:00 Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» գրքի շնորհանդես
18։00-19։00 «50 հայ կանայք, որ փոխեցին աշխարհը». քննարկում
19։00-19։30 Գրքի երևանյան փառատոնի փակում, մրցանակաբաշխություն

 «Զանգակ» գրատուն

15։00-16:00 Հեքիաթաթերապիա
16։00-17:00 Անուշ Սարգսյանի «Անոն» գրքի շնորհանդես
17։00-18:00 Պատերազմի վավերագրությունը
18։00-19։00 Գրողի կինը․ Վերժինե Մովսիսյան

  • Created on .
  • Hits: 1174

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: