Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հրատարակվել է գեղարվեստական և վավերագրական կինոյի ռեժիսոր, սցենարիստ, Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է:

Գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ:

Այն մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատանք է, որն ուղղված է ոչ միայն աշխարհահռչակ ռեժիսորի կինոլսարանին. գեղարվեստական մտածողության, հեղինակի՝ նուրբ հումորով պատմելու ունակությունների շնորհիվ գիրքը կարող է հետաքրքրել ողջ ընթերցասեր հասարակությանը:

Հիշեցնենք՝ վերջերս Ամստերդամում անցկացված Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի էր ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան:

Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել էր «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել էին մեծ վարպետին և շնորհավորել նրան ստացած մրցանակի առթիվ: Այս մաիսն տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ  կապերի և տեղեկատվության վարչությունից։ 

  • Created on .
  • Hits: 136

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: