Հայտնի են «Մեկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի փառատոնի հաղթողները
Ինչպես արդեն հայտնել էինք հունիսի 7-14-ը Երևանում ընթանում էր «Մեկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի փառատոնը: Հունիսի 15-ին Կինոյի տանը տեղի ունեցավ փառատոնի փակման ու մրցանակաբաշխության արարողությունը:
Փառատոնին մասնակցության հայտ էր ներկայացրել 510 ֆիլմ, որոնցից ընտրվել էր 150-ը: Մասնակից երկրները 17-ն էին՝ Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա։
Մրցութային անվանակարգերն էին՝ «Մէկ կադր Մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի» և «Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակ:
«ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ» անվանակարգ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ
Պասկալ Ժուսե - «Ինչո՞ւ եմ նկարում» /Ֆրանսիա
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ
Աննա Ղազարյան - «Վարդենիս» / Հայաստան
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ
Կարինե Հունանյան -«Տոտիկների քաստինգ» /Հայաստան
Անի Եղիազարյան -«Նորոգողը տիեզերաց» /Հայաստան
Արթուր Նազարեթյան -«Ախպերս» /Հայաստան
Արման Օհանյան -«Կեղտ» /Հայաստան
Էմիլիա Գասպարյան, Ժաննա Մելքումյան - «Չռփոցի» /Հայաստան
«ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ» անվանակարգ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ
Սոֆիա Պացոլայ - «Բուդապեշտի սիլոսը» /Հունգարիա
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ
Վահան Սեթոյան-«Մանանա» /Հայաստան
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ
Գոռ Մարգարյան-«Ֆանտոմային թռիչք» /Գերմանիա
Արման Այվազյան-«Քար»/Հայաստան
Արդավան Զեյնիսող-«Ֆրանսիական տեսախցիկ» /Իրան
Գրացյանա Պիեչուլա-«Ջրից դուրս» /Լեհաստան
«ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» անվանակարգ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
Իննա Մխիթարյան -«Թոնրատուն» /Հայաստան
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
Սիրանուշ Վարդանյան -«Օրոր» /Հայաստան
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
Արփի Ղազարյան -«Հրաշք» /Հայաստան
«ԶՐՈ ԲՅՈՒՋԵ 2024» ֆիլմարտադրության հարթակ
700 հազար դրամական պարգև ստացավ Արման Այվազյանը «Երևանյան» ֆիլմի ստեղծման համար: Ըստ ժյուրիի անդամների՝ այն մեծ պոտենցիալ ունի Հայաստանը յուրօրինակ ձևով միջազգային կինոյում ներկայացնելու համար:
300 հազար դրամական մրցանակ ստացավ Լիլիթ Ումեդյանը «Կատարյալ ձախողում» ստեղծվելիք ֆիլմի համար: Այն տրամադրվեց հետաքրքրիր էքսպերիմենտալ կոնցեպտի համար:
Մրցանակակիրները ստացան խորհրդանշական արձանիկներ, դրամային մրցանակներ:
Ամփոփելով 22-րդ անգամ անցկացված կինոփառատոնը՝ փառատոնի հիմնադիր, տնօրեն Գագիկ Ղազարէն նշեց, որ հայ կինոն զարգացման մեծ պոտենցիալ ունի, իսկ նոր սերունդը՝ բազաձև մտածողություն, ինչը լավատեսություն է հաղորդում ապագայի հանդեպ: Ընդամենը պետք է օգնել, հունի մեջ դնել այդ ամենը:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 338