«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Երևանում հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ արարողակարգային հետայսու փառատոնի այս կարևոր դետալն կրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին կփոխարինի արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։

Voske ciran gorg 2

Փառատոնի այս փոփոխությանն ընդառաջ ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և AHA Collective հետ համատեղ կազմակերպել է Դավիդ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների ցուցադրություն, որը համադրել է Նայիրի Խաչատուրեանը։

Voske ciran gorg 3

«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ այս ցուցադրությունը պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի՝ վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական և բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնհատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են հայկական վանքորի և ժայռերերի անսպասելի ու տպավորիչ վայրերում։  Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 1-ը։ Մուտքն ազատ է։

Voske ciran gorg 4

«Կարմիր գորգի չեղարկումը ունի մի քանի պատճառներ, օրինակ՝ տարիների ընթացքում արմատացած  կարմիր գորգի  հետ ասոցացվող էլիտիստականությունը, որը հակասում է փառատոնի հակաէլիտիստական բովանդակությանը, մյուսը՝ հաշվի առնելով հայկական գորգագործական հարուստ ավանդույթները և ժամանակակից տաղանդաշատ դիզայներների ու նկարիչների  ներուժը, շատ ավելի իմաստավորված ու հմայիչ կլինի, եթե փառատոնային պաստառի նման, յուրաքանչյուր տարի լինի հատուկ գորգ՝  ստեղծված ժամանակակից տեսողական լուծումներով և գործված՝ ավանդական տնայնագործ կանանց կողմից»,-նշում է փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

  • Created on .
  • Hits: 319

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: