Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը հատեց եզրագիծը

Երևանում առաջին անգամ անգամ անցկացվեց Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը։ Այն իրականացվեց ուղիղ մեկ ամիս՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Փառատոնի շրջանակում Հայաստան ժամանեցին հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը ներկայացրեց Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Տեղի ունեցան ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։

Աննախադեպ էր հատկապես Magnum Photos գործակալության ներկայությունը երևանյան փառատոնին։ Magnum-ը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Այն լուսանկարիչների կոոպերատիվ է, որն այսօր ունի շուրջ 60 անդամ: Հիմնվելով հումանիստական ​​արժեքների վրա՝ այն միակ խոշոր ֆոտոգործակալությունն է, որը մշտապես պահել է Հայաստանը իր ուշադրության կենտրոնում։

Lusankarchakan paraton 2

Փառատոնի շրջանակում «Հայաստանի քրոնիկոնը՝ Magnum-ի ֆոտոխցիկում» ցուցահանդեսում ներկայացված էր Magnum-ի ինը լուսանկարիչների մի խումբ լուսանկարներներ, որոնք վավերագրել են Հայաստանը 20-րդ դարի վերջից մինչև մեր օրերը: Ընտրված լուսանկարներն արվել են Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար ժամանակաշրջաններում։

Փառատոնի առանցքային միջոցառումներից էր «Երեք գույն՝ կանաչ, կարմիր, կապույտ. Հայաստանն ու Վրաստանը արդյունաբերական հեղափոխությունից մինչև խորհրդային օկուպացիա» ցուցահանդեսը, որը ներկայացնում է լուսանկարներ Հայաստանից և Վրաստանից և ընդգրկում է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև Խորհրդային Միության կողմից երկրների օկուպացիան։

Lusankarchakan paraton 3

Կարևոր ցուցահանդեսներից էր նաև Պատրիկ Բիներտի «Քողարկված լեռան ստվերի տակ»-ը։ Պատկերների հավաքածուն միավորում է մի շարք լուսանկարներ, որոնք արվել են ամբողջ Հայաստանում: Պատկերները երկխոսություն են բացում դիմանկարների և բնապատկերների միջև՝ ծառայելով որպես տեսողական փոխաբերություններ հավաքական հիշողությունների բեկորների համար: Ցուցահանդեսը կենտրոնանում է նաև Արարատ լեռան վրա՝ որպես հայկական հավաքական ինքնության ազգային խորհրդանիշ։

Առանցքային ցուցահանդեսներից էր նաև Շալվա Ալխանաիձեի՝ Խորհրդային վրացական լուսանկարչության ազատ ոգին պատկերող «Դուշեթի ճանապարհին» և «Անձնագրային լուսանկար» շարքերը։ Այս ցուցահանդեսը ներկայացված է Թբիլիսիի ֆոտոփառատոնի կողմից։

Տեղի ունեցավ նաև «Հակոբ Հեքեյանի Երևանը» խորագրով ցուցադրությունը (համադրող՝ Վիգեն Գալստյան), որը ևս փառատոնի առանցքային ցուցահանդեսներից է։

Lusankarchakan paraton 4

Հատկանշական էր նաև Dienacht Publishing-ի և Nizina նախագծի ներկայությունն անդրանիկ փառատոնին՝ իրենց լույսընծայած ամսագրերով։

Փառատոնի շրջանակում հայտարարվել էր նաև մրցույթ ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար։ Նրանք մրցել էին Երևանի շենքերի պատերին հայտնվելու հնարավորության համար:  Փակման արարողությանը հաղթողների լուսանկարները ներկայացվեցին Կասկադ համալիրում։

Փառատոնի համադրողն էր Միրզոյան գրադարանը՝ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ։

  • Created on .
  • Hits: 122

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: