«ՀՈՐՍ ԵՐԱԶԱՆՔՆ ԷՐ, ՈՐ ԵՐԱԺԻՇՏ ԴԱՌՆԱՄ»․ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
Տիգրան Մանսուրյան. «Ինձ համար թանկ է ամբողջ Կոմիտասը, սրբություն է։ Նա այնտեղ է, որտեղ բանահյուսությունն է և հոգևոր երաժշտությունը։ Երգեր կան, որ իրենց լուսավորությամբ անչափ գեղեցիկ են, այնքան լույս կա դրանց մեջ։ Ես երբեմն մտածում եմ, որ եթե ձայներով կարելի է մի երկիր ստեղծել, այդ մակետի հիման վրա կարելի է դրախտ ստեղծել»։

















