Ամերիկացի արվեստի պատմաբան, քննադատ, համադրող Ամելիա Ջոնսը, ով մասնագիտացել է մարմնի փերֆորմանսների (body art performance), վիդեո-արտի և դադաիզմի մեջ, իր ««Ներկայությունը» in absentia. փորձառելով փերֆորմանսը որպես փաստագրություն» հոդվածում անդրադառնում է փերֆորմանսի թեմային, առավելապես այն հարցին, որ փերֆորմանսի ընթացքին ներկա չլինելով, սակայն դրա վերաբերյալ փաստագրական հետքերի հետ առնչվելու արդյունքում հնարավոր է թե՛ պատկերացում կազմել կատարողական ակտի, թե՛ դրա նշանակության և կոնցեպտի վերաբերյալ: