2012թ.-ի հունիսից ձևավորվել է երիտասարդ արվեստագետների խումբ, որը օգոստոսից սկսել է հանդես գալ որպես «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպություն: Կազմակերպության շուրջ համախմբվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ապրող և ստեղծագործող 17-35 տարեկան երիտասարդ արվեստագետներ:
Իրականացված ծրագրերն են՝
Իրականացված ծրագրերն են՝
1. «Ինտերվենցիա» գրական երաժշտական երեկո-ցուցահանդես
2012թ. դեկտեմբերի 28-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Ինտերվենցիա» գրական-երաժշտական երեկո-ցուցահանդեսը: Երեկոյի ընթացքում իրենց ստեղծագործությունները ներկայացրին 11 բանաստեղծ և արձակագիր, 6 նկարիչ (երեքը Երևանից՝ երեքը Գյումրիից), 5 կոմպոզիտոր: Հատուկ երեկոյի համար 5 երիտասարդ կոմպոզիտոր երիտասարդ բանաստեղծների տեքստերով ստեղծել էին նոր վոկալ-գործիքային գործեր: Պետք է նշել, որ դրանցից մեկը էլեկտրոնային ստեղծագործություն էր և այս նախագծի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրում կատարվեց էլեկտրոնային երաժշտություն, ինչը Եվրոպայում մեծ տարածում է գտել դեռևս 20-րդ դարի 50-ականներից: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրասիա հիմնադրամի Երիտասարդական բանկ կազմակերպության, Մշակույթի նախարարության և Հայաստանի գրողների միության աջակցությամբ:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել
Տեսագրությունները և ձայնագրութունները տե՛ս այստեղ՝
https://soundcloud.com/vhsound/krakoc?http://www.arteria.am/hy/1356957598
2. Միջազգային գիտաժողով՝ նվիրված գրականության տեսությանը և գրականագիտության մեթոդաբանությանը
2013թ. փետրվարի 8-10-ը Ծաղկաձորում կազմակերպվեց գիտաժողով «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» խորագրով: Գիտաժողովը կազմակերպվել է Գրողների միության հետ համատեղ: Գիտաժողովին մասնակցում էին 60-ից ավելի երիտասարդ և ավագ սերնդի գիտնականներ, ասպիրանտներ, մագիստրոսներ: Եղան շուրջ 35 զեկուցումներ: Գիտաժողովին մասնակցում էին տեսաբաններ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի գրողների միության հետ համատեղ՝ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:
Ռեպորտաժ գիտաժողովի մասին՝
Այլ նյութեր՝
Գիտաժողովի հայերեն նյութերը տեղադրվել են cultural.am կայքի «Տեսություն» բաժնում:
3. «Assonance» ժամանակակից երաժշտության անսամբլ
2013թ մայիսին ՀԿ փոխնախագահ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Assonance» /«Ասոնանս»/ ժամանակակից երաժշտության անսամբլը: Անսամբլի կազմում ընդգրկված են փորձառու երաժիշտներ:
Անսամբլի մենակատարներն են`
Գոհար Առաքելյան - ֆլեյտա
Արսեն Գրիգորյան - կլարնետ
Լուսինե Հարությունյան - ջութակ
Մերի Դոլմազյան - ալտ
Շողակաթ Վարդանյան - դաշնամուր
Հունիսի 24-ին՝ 19:00, ՀԳՄ դահլիճում տեղի ունեցավ անսամբլի դեբյուտային համերգը:
4. Արվեստի եռօրյա ակադեմիա. վարպետության դասեր երիտասարդ արվեստագետների համար:
«Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը 2013թ. հուլիսի 8-10-ը Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպեց «Արվեստի եռօրյա ակադեմիա», որն իրենից ներկայացնում էր վարպետության դասեր երիտասարդ գրողների, նկարիչների և կոմպոզիտորների համար: Երիտասարդներն ընտրվել են մրցութային կարգով՝ նախապես որոշված պորֆեսիոնալ ժյուրիի կողմից (կոմպոզիցիա՝ Արթուր Ավանեսով և Արամ Հովհաննիսյան, կերպարվեստ՝ Լևոն Ֆլջյան և Կարեն Բարսեղյան, գրականություն՝ Արամ Պաչյան և Հասմիկ Խեչիկյան): Վարպետության դասերին մասնակցեցին՝ գրականություն՝ Լուսինե Եղյան, Արամ Մամիկոնյան, Ռուզաննա Ոսկանյան, Նելլի Սահակյան, Նորայր Սարգսյան, կոմպոզիցիա՝ Ալվինա Կարապետյան, Ժիրայր Շահրիմանյան, Հեղինե Սարգսյան, Հովիկ Սարդարյան, կերպարվեստ՝ Արաքսյա Ասատրյան, Արուսիկ Ասլանյան, Ամալյա Գալստյան, Գոհար Մարտիրոսյան, Սեյրան Մեջանյան: Ակադեմիային մասնակցեցին նաև 3 երաժիշտ կատարողներ՝ Մերի Դոլմազյան (ալտ), Լուսինե Հարությունյան (ջութակ), Գոհար Առաքելյան (ֆլեյտա), որի շնորհիվ կոմպոզիտորները հնարավորություն ստացան իրենց ստեղծագործությունները լսել և տեղում դասախոսի և երաժիշտների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանայել դրանք:
Դասախոսներն էին՝ Արամ Պաչյանը (գրականություն), Լևոն Ֆլջյանը (կերպարվեստ), Արամ Հովհաննիսյանը (կոմպոզիցիա):
Մրցույթից անմիջապես հետո ընտրված մասնակիցները մեկամսյա ժամկետում ստեղծեցին նոր գործեր: Կոմպոզիտորները՝ դուետներ երկու գործիքի համար՝ նախապես տրված կազմով, նկարիչները՝ 2-3 աշխատանք քաղաք, քաղաքակրթություն թեմաներով, իսկ գրողները՝ գրեցին նոր ստեղծագործություններ հռոմեացի գրող Վերգիլուսի բանաստեղծությունների վերնագրերով՝ «Անեծք», «Ծովային թռչուն», «Մոծակ»:
Աշխատանքները դասախոսների հետ քննարկվեցին և դրանց վրա աշխատեցին վարպետության դասերի ժամանակ:
Բացի այդ նոր ստեղծագործությունների վրա աշխատելուց՝ մասնակիցները հնարավորություն ունեցան մի շարք էքսպերիմենտների:
Ակադեմիայի վերջնական ամփոփումը տեղի ունեցավ Երևանում՝ Նարեկացի արվեստի միությունում, հուլիսի 11-ին՝ եզրափակիչ համերգ-ցուցահանդեսով, որի ժամանակ ներկայացվեցին ակադեմիայի շրջանակներում ստեղծված գործերը:
Նշենք, որ ծրագիրը իրականացվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության, Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան և Նարեկացի արվեստի միության աջակցությամբ: 5. Արվեստաբանական միջազգային գիտաժողով
2014թ. փետրվարի 21-23-ը Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցավ արվեստաբանական գիտաժողով «Ջրբաժան: 60-70-ականների արվեստագետների սերունդը» խորագրով: Գիտաժողովին մասնակցում էին շուրջ 60 արվեստաբան: Ներառված էին արվեստի տարբեր ոլորտներ՝ գրականություն, երաժշտություն, կինո և թատրոն, ճարտարապետություն, կերպարվեստ: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանի գրողների միության հետ համատեղ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:
«Շողակաթ» հեռուստաընկերության ռեպորտաժը /«Մշակութային ազդագիր»/՝
http://www.shoghakat.am/am/telecasts/1220
6. Արվեստի 2-րդ ամառային ակադեմիա
2014թ. օգոստոսի 22-25-ը Ծաղկաձորում տեղի ունեցան վարպետության դասեր երիտասարդ կոմպոզիտորների, գրողների, նկարիչների և թարգմանիչների համար: Մասնակիցների թիվը` 30: Դասախոսներն էին` կոմպոզիցիա` Արամ Հովհաննիսյանը և Արթուր Ավանեսովը, կերպարվեստ` Կարեն Բարսեղյանը և Հրաչ Վարդանյանը, գրականություն` Արամ Պաչյանը, թարգմանություն` Անահիտ Ավետսիյանն ու Զավեն Բոյաջյանը: Ամփոփիչ համերգը տեղի ունեցավ օգոստոսի 29-ին Երևանում` Նարեկացի արվեստի միությունում: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ:
Առավել մանրամասն`
«Շողակաթ» հեռուսատատեսության ռեպորտաժը
https://www.youtube.com/watch?v=pLnvIWh7DhA&list=PLC8jJ5vmia39TUAZxMSzwi5wQMRGbiuVO
Արթուր Ավանեսովի դասախոսությունը «Արտերիա» կայքում
http://arteria.am/hy/1408886786#.U_xTzkMxejQ.facebook
«Իմ Երևան» կայքի լուսաբանումը
http://imyerevan.com/hy/culture/view/8488/
6. Workshop երիտասարդ արվեստագետների համար
2015թ. հուլիսի 17-19-ը Երևանում՝ «Մուղդուսյան» արվեստի կենտրոնում անցկացվեց workshop երիտասարդ գրողների, կոմպոզիտորների, նկարիչների համար: Դասախոսներն էին` Արամ Հովհաննիսյանը (կոմպոզիցիա), Լևոն Ֆլջյանը (կերպարվեստ) և Արամ Պաչյանը (գրականություն): Հուլիսի 31-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ Workshop-2015-ի ամփոփիչ երեկոն:
- Hits: 112222