Վահե Արմեն

Երբ անձրևի կգնաք

    Պարսկերենից թարգմանությունը
    Էդուարդ Հախվերդյանի






***
Եվ կեսգիշերին
Աչքերս նկարելուց հետո
Տեսա նրա աչքերը
Եվ ժպիտը

Լուսաբացից քիչ առաջ
Նկարչի քնելուց հետո
Հրաժեշտ տվեցի ընտանիքիս
Եվ դուրս եկա «ԿարտոՖիլ ուտողները» կտավից
Համբուրեցի նկարչի ձեռքերը և
Փախա
Այն սայլով որով Մոցարտին գերեզմանոց էին տարել

«Աշխարհը ինչ է անում
իր զավակների հետ»

Երկար տարիներ թափառելուց հետո
Հասա Իրան և
Հայտնվեցի մի հայ ընտանիքում

Երեկ
Մի բանաստեղծություն անհայտացավ տետրիցս
Եվ կես գիշերին
Մի տաք համբույրից
Բշտիկներ առաջացան ձեռքիս

«Աշխարհը ինչ է անում
իր զավակների հետ»

 ***
Այս օրերին
Քնից որ արթնանում եմ
            Ակամայից ճչում եմ
Ճիշտ այն սևամորթի պես
որն առաջին անգամ
            Իր տանը
            Մի սպիտակամորթ տեսնելով
                        Ճչաց ու
                        Մեռավ...
 
***
Աշխարհը
Այս արցունքի կաթիլի ետևից
            Գեղեցիկ մանուկ է
            որ ծովում
            Ջրահեղձ է լինում
 
Արցունքի այս կաթիլը
Որ հորիցս և
Պապիցս եմ ժառանգել     
            Ոչ կաթում է               
            Ոչ էլ չորանում… 
 
***
Ծեր գիտնականը
Աշխարհի այն ծայրում
            Սև կետը
            Ցույց տվեց սպիտակի մեջ և
            Սպիտակ կետը
            Սևի
 
Եվ ծեր բանաստեղծը
Աշխարհի այս ծայրում
            Սև կետը
            Ցույց տվեց սևի մեջ և
            Սպիտակ կետը
            Սպիտակի
 
***
Մի անկյունում նստել և
Միրգ ենք ուտում
            Ես առանց որևէ ցանկության
            Նա ախորժակով
 
Երկուսս էլ մի քիչ անհանգիստ ենք
Ես նրա համար
Նա խելագարների
Եվ կետերի համար
 
Երկուսս էլ ծիծաղում ենք
            Ես անառիթ
            Նա սրտի խորքից
            Իմ անառիթ ծիծաղի վրա
 
Ես ու այն մարդը 
            Որ ասում են
            Խելագար է...
 
***
Հայլիներին չեմ նայում
 
Պատկերս
նրա հայացքում է
Ով հայելին ձեռքին
Կանգնել է իմ դիմացը
 
Հայելիներին չեմ նայում
 
 
***
Հրացանը վերցրեց
Նշանի տակ առավ
Ամենամեծ աստղը և
Ձգանը քաշեց
 
Հաջորդ առավոտ
Հիշեց այն ագռավին
Որ ծրտել էր դիկտատորի  ուսերին
 
Աստղը
Ջնջեց բանաստեղծության միջից
Եվ տեղը
Թողեց դատարկ...
 
 
***
Մշտապես մի քանի քայլ հետ էր մնում մեզանից
Ասում էր
            Ոտքերս պատերազմից հետո
            Ծանրացել են
/Գիտեի որ
Պատերազմում
երկու ձեռքից վիրավորվել է/
Հարցրի
            Ինչու
            Միթե ոտքերդ...
Ասաց
            Չէ
            Ձեռքերս պայթյունից են վիրավորված 
            Բայց կարծում ես
            Հե՞շտ է
            Այսքան տարի
            Երեք դատարկ դագաղ կրելը
            երկու առողջ ոտքով...
 
 
***
Վավերագրող էր
Ասում էր
            Մինչև հիմա
            Տասնյակ վավերագրական Ֆիլմեր եմ նկարել
                        Շատ կենդանիների սիրախաղից
                        Գայլերի սիրախաղից սկսած
                        Մինչև արծիվի ու փոկի  
Ցավում եմ
Որ շուրջբոլորս լիքն է ագռավներով
            Բայց մի հասարակ նկար
            Նրանց սիրախաղից չունեմ
 
***
Գիշերները
Քաղաքում շրջող խենթի եմ նման 
Իսկ ցերեկները 
Նման եմ մի գիտնականի 
            Գժանոցում 
Ու չեմ հիշում 
            Այս տողերը
            Գիշերն եմ գրել
            Թե ցերեկը
 
***
Այս հին տանը
Վաղեմի ընկերոջ հետ
            Նստել ու
            Հին գինի ենք խմում
 
Կեսգիշերին
Զանգերի ղողանջը լսելով
Փաքկում եմ աչքերս և
Հին բանաստեղծությունը
Վերընթերցում եմ
            Այն գիշեր
            Սատանան
            Մինչև այգաբաց
            Մահերգ երգեց և
            Մահից քիչ առաջ               
            Բղավեց
                        Աստված... 
   
***
Վավերագրող էր
Ասում էր
            Մինչև հիմա
            Տասնյակ վավերագրական Ֆիլմեր եմ նկարահանել
                        Շատ կենդանիների սիրախաղից
                        Գայլերի սիրախաղից սկսած
                        Մինչև արծիվի ու փոկի  
Ցավում եմ
Որ շուրջբոլորս լիքն է ագռավներով
            Բայց մի հասարակ նկար
            Նրանց սիրախաղից չունեմ
 
***
Գիշերները
Քաղաքում շրջող խենթի եմ նման 
Իսկ ցերեկները 
Նման եմ մի գիտնականի 
            Գժանոցում 
Ու չեմ հիշում 
            Այս տողերը
            Գիշերն եմ գրել
            Թե ցերեկը
 
***
Այս հին տանը
Վաղեմի ընկերոջ հետ
            Նստել ու
            Հին գինի ենք խմում
 
Կեսգիշերին
Զանգերի ղողանջը լսելով
Փաքկում եմ աչքերս և
Հին բանաստեղծությունը
Վերընթերցում Եմ
            Այն գիշեր
            Սատանեն
            Մինչև այգաբաց
            Մահերգ երգեց և
            Մահից քիչ առաջ              
            Բղավեց
                        Աստված...
 
  ***
Այս գրությունը
Մի բանաստեղծության տողատակն է
Որի գրառումից առաջ
Ինձանից և Վինսենտից  բացի
Ոչ ոք չգիտեր
Որ «ԿատոՖիլ ուտողները» կտավից
            Անհետացել են
            Մի տղա երեխա
            Եվ երեք հատ խաշած կարտոՖիլ

***
Ասել Էիր
            Երբ բանաստեղծություն ես գրում
            Ինձ սիրիր
 
Չգիտեմ
Այսքան բանաստեղծություն գրելուց է
            Որ խենթորեն սիրում եմ քեզ
Թե այսքան սիրուց է
            Որ խենթորեն բանաստեղծություններ եմ գրում
 
***
Չգրված բանաստեղծություններս
            Անգիր գիտեր և
            Ապրում էր
 
Այս աստվածուհին
Ոչ ձեռնածու էր
Եվ ոչ էլ պայծառատես
            Նա էլ բոլոր կանանց պես
            Մի քիչ գեղեցիկ էր
            Ու մի քիչ խելամիտ
 
***
Ոչ ոք
Նրան
Ով կանգնել է հեռուներում 
            Ավելի պարզ քան ես
            Չի տեսնում
Եվ ոչ ոք
Նրան
Ով քայլում է իմ կողքին
            Առավել քան ես
            Չի կորցնում
 
***
Հազար տարի էր այգեպանություն էր անում
Ինքն էլ արդեն նման էր ծաղկի
 
Փողոցում
Հարյուրավոր այլ մարդկանց մեջ
            Մի հայացքով
            Նրան գտնում էի
Իսկ այգում
            Ծաղիկների մեջ
            Նրան կորցնում էի... 
 
  • Hits: 7016

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: