Գյարուս Աբդոլմալեքյան. Բանաստեղծություններ
Ձիու սպիտակ բաշը
Այնտեղ, ուր մի սպիտակ ձի...
Այնտեղ, ուր մի կանաչ դաշտ կար,
Աշխարհի գույներին ևս մեկ գույն
Գառնարած աղջնակի երգին
մի նոտա ևս ավելացավ:
Եվ ձիու սպիտակ բաշը
Քամու մեղմ շոշափով
Աղջնակի վրա մի
Սպիտակ վերնաշապիկի վերածվեց:
Ճակատագիրը
Աշխարհի գույներին մի գույն
Իսկ ձիու սպիտակ բաշը՝ գառնարած աղջնակի երգին
մի նոր նոտա ավելացրեց:
***
Ոչ,
Սիրահարվելու համար մշտապես
Անձրև, գարուն կամ երիցուկ մի փնտրիր,
Երբեմն,
կակտուսի փշերի ծայրին այնպիսի մի կոկոն կտեսնես,
Որ լուսինը կիջեցնի շուրթերիդ:
Կոտրված նվագարան
Ձեռքերդ դեպի երկինք մի պարզիր,
Այստեղ մանկության կղզի չէ,
Օդապարիկդ կդիպչի
Առաջին իսկ էլեկտրասյան լարերին:
Այս երկիրը
Հիշողությունների երկիր է
Եվ ոչ թե՝ երազանքների:
Մի կոտրված նվագարան
Որ չի գտնում իր կորցրած նոտաները:
Վերցրու ձեռնափայտդ
Եվ երազանքներդ տուր խելագար քամիներին:
Ծնունդ և շարունակություն
Ո՞ր շրջանակի մեջ ենք ծնվում,
Ո՞ր շրջանակի մեջ ենք շարունակվում,
Սպիտակ՝ այս ամբողջ սևի մեջ,
Այս ամբողջ սևի մեջ
Այս սևի մեջ
Սևի մեջ:
Անվերնագիր
Սրտիս ձայնը չէ,
Ոտքերիդ ձայնն է,
Երբ գիշերները վազվզում ես կրծքիս տակ:
Բավական է, որ մի փոքր հոգնես
Ոչ թե բավական, այլ՝ պետք է:
Ինքնապատասխանիչ
Մի պահ ուզում էի
Փոքրիկ մանուկի նման, որ չհասկանալով ձեռքը կրակի մեջ է մտցնում
Ուզում էի քեզ
Այն տողերն անցան ու
Հիմա
Այն երկարատև ծերությունը
Գեղեցկացնում է մեր մահը
Այնքան, որ
Եթե անգամ մեր տան մոտի սարը հրաբխի
Այս պատշգամբից, սուրճից և մայրամուտից չեմ հրաժարվի
Ես, որ լուսնի նման անցնում էի
Պատուհանիդ միջով
Մի քանի օրեր է մնացել եմ
Ինքնապատասխանիչիդ մոտ
Ցավալի է
Ցավալի է
Ցավալի է
Երբ արյունդ դեռ եռում է
Իսկ ոտքերդ ծերացել են
Ծուխն ընդամենը տարբեր անուններ ունի
Կարմիր գույնը
Կարող է նստել նռենիների
Քո շուրքերի կամ
Զինվորի պատառոտված վերնաշապիկի վրա
Ոչինչ էլ չի պատահի
Մենք սովոր ենք
Չե՞ս տեսել
Հենց այն մատը, որ լուսինն էր ցույց տալիս
Սեղմեց ձգանը
Չես տեսե՞լ
Որ բոլոր ձնեմարդերից
Միայն մի փոքր ջուր է մնացել
Ծուխն ընդամենը տարբեր անուններ ունի
Հակառակ դեպքում, իմ ծխախոտն ու Խոռամշահրի տները
Երկուսն էլ երկինք բարձրացան
...
Մայրամուտն անցել եմ
Իսկ լուսաբացը թողել եմ մեռնելուս համար
Եվ քամին, որ կարծում էինք թե
Փչում է մեր երկու կողմերից
Շարժեց սլաքն ու
Մենք ծերացանք
Քամի
Գնալն էր
Կյանքը
Գնալն էր
Գալը
Գնալն էր
Մարդն ու ամպը հազար կերպարանք են փոխում
Հողը
(Ֆորուղ Ֆառռոխզադի հիշատակին)
Գինու գավաթը կոտրվեց
Եվ հարբած մրջյունները
Հավերժ անհետացան
Ճափուկ հողը սպասում էր փորելու
Մահը՝ քեզ
Թեթևացել ես
Մանուկի ձեռքին մի փուչիկ ես դարձել
Եվ ծանրացել՝
Ջրի մեջ նետված քարի նման
Միայն երկնքում
Միայն լճափին
Սառնամանիք Դարվասի փողոցներից
Սուգ սենյակի պատերից
Սառնամանիքն անցավ մաշկի և ոսկորների միջով
Եվ արև դարձավ մի դեղին կետ
Օրը
Մահվամբ էր արբեցած,
Իսկ հողը՝ քեզանով
Եղանակը
Գնալն էր
Եվ Աստված ուրիշ օրենք հնարեց
Եվ մենք դատարկության մեջ ապրեցինք
***
Բանալին
Մնացել է սրճարանի սեղանին
Տղամարդը
Տան դիմաց գրպաններն է քրքրում
Ապագան
Մնացել է անցյալում
***
Ժամանակ չկա
Արի իրար գրկենք
Վաղը
Կամ ես քեզ կսպանեմ
Կամ դու դանակդ ջրի տակ կլվանաս
ՀԵնց այս մի քանի տողը
Աշխարհն ամփոփվում է այս մի քանի տողով
Եվ այն բանով, թե մարդը
Ավելի լավ է փոքր մնա, թե՝
Ավել լավ է չծնվի
Ավելի լավ է այս Ֆիլմը հետ պտտացրու
Այնքան հետ, որ ցուցափեղկի հետևի մուշտակը
Հեռավոր դաշտերում վարզող հովազի վերածվի
Այնքան հետ, որ ձեռնափայտերն իրենց որքերով
Անտառ վերադառնան
***
Կարիներ առաջ ծեր դաշնամուրի
ձայների մեջ կորցրած նոտան
գտավ:
Աղջիկը վեր կացավ
Իսկ նրա շրջազգեստը մի հին պար բռնեց:
Յոթանասունամյա մի աղջիկ
Յոթնամյա մի շրջազգեստ
Եվ մի սիրտ,
Որ դեռ նոր էր ծնվում:
***
Մոռացիր
Ինքնաձիգը
Մահը
Եվ խորհիր այն մեղվի մասին
Որ ականապատ դաշտում
Ծաղիկներ է որոնում:
***
Ուշացել ես
Անժամանակ գարուն
Էլ որ ծառրի ճյուղերին ես փռելու
Բողբոջներդ
Ուշացել ես
Անանուն անձրև
Ուշացած անձրև
Հեռավոր անձրև
Ասա ինձ
Ասա, թե դու
որ տխրագին ամպից ես տեղում
Միևնույնն է
Այսօր
Պոեզիայի տան կամ արտերի փոխարեն
Անձեռոցիկի վրա ես տեղալու:
***
Հիմա
Երբ արթնանաս
Չես հավատա
Որ սենյակումդ ձյուն է տեղում:
Միթե մշտապես իսկական քամի և անձրև էչիր ուզում:
Արթնացիր, աֆղանցի պոետ
Սենյակումդ ձյուն է տեղում
Եվ ձմեռն
Ամուր գրկում է քեզ:
***
Բոլորս վախենում ենք մոլորվելուց
Սակայն
Կյանքիս ամենագեղեցիկ օրն այն
Օրն էր
Երբ քեզ հետ միասին անտառում մոլորվեցի
***
Երբ ներս ես գալիս
Լույսը մի վառիր
Այսքան տարի հետո
Այն մի քանի փոքրիկ գունավոր մատիտների
Բանաստեծություններիս մեջ պարելու հույսը
Մի կտրիր:
Դեռ սիրում եմ քեզ
Նայիր այս տուփիս
Ինձ ընդամենը այս մի քանի գույնն է մնացել.
Վարսերդ
Այտերդ
Ականջօղդ
Եվ այսքան տարի հետո
Սևի փոխարեն
Սպիտակ և
Միայն ականջողն է նույնը:
Հիմա
Երբ ներս ես գալիս խնդրում եմ
Լույսը...
Ես
Երբեք չեմ փոխի այս շրջանակի լուսանկարը:
***
Դու վախեցել էին կայծակից
Իսկ ես՝ մի մարդ, որն անձրևանոց չուներ:
***
Սիրո մասին վկայող ամեն նոտա գեղեցիկ է
Թե Բեթհովենի հինգերորդ սիմՖոնիան
Թե քո ձայնին սպասող հեռախոսի զանգը:
Պարսկերենից թարգմ. Աշխեն Մակարյանի
- Hits: 4088