Գարունականներից մինչև պոստմոդեռնիզմ և... հետո

(հարցազրույց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի հետ)

Ananyan-1    - Դուք անցյալ դարի 60-ականների կեսերից ի վեր գրական գործընթացների կենտրոնում եք եղել, ինչպե±ս կբացատրեք 60-ականների սերնդի երևույթը. գրականության և արվեստի մեջ եկավ մի սերունդ, որն առ այսօր երևի թե մնում է չգերազանցված:

    - 60-ականների սերունդը մեկնարկեց խրուշչովյան ձնհալի և 1965 թ. ազգային զարթոնքի միջակայքում: Մի կողմից ամբողջատիրական վարչակարգի գաղափարախոսական մխոցը, մյուս կողմից վերջինիս պարտադրաքով տիրապետող «հեքիաթանաղլական» մտածողությունը (Պարույր Սևակ) անխտիր բոլոր ասպարեզներում բառացիորեն շնչահեղձ էին անում ստեղծագործ երիտասարդությանը, կոչում նրան մշակութային հեղափոխության: Ահա և պատմական անխուսափելիությամբ ի հայտ եկավ հեղափոխանների նոր սերնդի կայացման դարբնոցը` Վարդգես Պետրոսյանի «Գարունը» «Անցման հասակ»-ի այդ ժամանակաշրջանում էլ ձևավորվեց մասնավորապես «անբանաստեղծական բանաստեղծության» հոսանքը, որի ցայտուն ներկայացուցիչներն այսօր` նոր հասարակարգի ու նոր դարաշրջանի իրավիճակում, այո՛, արժանապատվորեն են ներկայացնում մեր գրականության դեմքը:

    - Հայտնի է, որ ձեր սերնդի արվեստագետներն ընկերություն են արել, համագործակցել  են... Պատմեք այդ մասին: Ի±նչ փոխվեց: Հնարավո±ր է վերականգնել այդ կապը արվեստի տարբեր ոլորտների միջև:

    - Հայտնի է նաև,  որ 60-ականների սերունդը հեշտ ու հանգիստ չհարթեց իր ուղին`  հենց սկզբից հայտնվեց սուր, հաճախ ոչնչացնող քննադատության կրակի տակ: Այս պայմաններում բնական հակադարձություն էր` համախոհների համախմբումը «ինքնապաշտպանական խրամատներում», որոնցից մեկն էլ երիտասարդ արվեստագետների դիլիջանյան հավաքն էր:

   2001-ից հետո, ընտրվելով ՀԳՄ նախագահ, հաջողվեց այդ արդյունավետ փորձը վերահառնել արդեն Ծաղկաձորի ստեղծագործական տանը: Այսօր երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքները կազմակերպվում են ավելի լայն ձևաչափով` միջազգային բնույթ են կրում: Ավելին, ՀՀ Մշակույթի նախարարության հետ համաձայնություն է ձեռք բերվել` 2013 թվականից դրանցում ընդգրկել նաև մյուս ստեղծագործական միությունների երիտասարդությանը:

    - Ինչպե±ս «Գարուն» ամսագրին հաջողվեց դառնալ գրական-երիտասարդական կենտրոն` իր շուրջը համախմբելով և ինչ-որ առումով ստեղծելով գրական սերունդ:

    - «Գարունը» որդեգրեց գրական ստույգ քաղաքականություն` ազդարարելով. «Առաջին իսկ համարից խորանալ երիտասարդության ոչ թե հնարովի, այլ իրական պրոբլեմների մեջ, որոնել կյանքի չերևացող երակներ, մոտենալ այրող հարցերի, չշտապել բոլոր հարցերի համար ձևավորելու մշակված պատասխաններ»: Եվ, իհարկե, տաղանդավոր ստեղծագործողներին նախապատվությունը, «որոնց մեջ մեր դարի, մեր օրերի վեհությունն են, տագնապները, հաստատականաններն ու հարցականները»: Ամսագիրը հավատարիմ մնաց իր հռչակած դավանանքին, ուշադրության կենտրոնում պահելով «տաք» թեմաները, յուրովի խռովելով կուսակցական մամուլի գորշությանն ու կարծրատիպերին վարժված հանրային գիտակցությունը:

    Գարունականների առաջին սերնդի կյանքում բախտորոշ էր երիտասարդական գրական օրենսդիր, քննադատ Ալեքսանդր Թոփչյանի խիզախ և  համակարգող ներկայությունը:

     - Ի±նչ փոխվեց հետո: Այսօր հնարավոր համարո±ւմ եք նման մի կենտրոնի ստեղծումը:

   - Հետո շատ բան փոխվեց... Երկրի քաղաքական անկախությանը հաջորդած «ստեղծագործական անկապությունը» գլխիվայր շրջեց արժեքային համակարգը, ասպարեզ իջած և իշխանական լծակները տնօրինող նոր հեղափոխականները, երբ անսանձ էյ‎ֆորիայի գրկում ողբում էին ազգային գրականության և մշակույթի վախճանը: Բարեբախտաբար, նրանց էլ ժամանակի գետը անվերադարձ տարավ իր պղտոր հորձանքի հետ. «Գարուն»-ից հետո բացվեցին նոր գրական պարբերականներ (ՙ«Նարցիս», «Գրեթերթ» և այլն)` իրենց շուրջ  համախմբելով համախոհների նոր համայնքներ` գեղագիտական ուրույն համակարգով:

   Նոր «Գարուն» այդպես էլ չստեղծվեց, բայց ձեր ասած «կենտրոնի» գործառույթներն աստիճանաբար իրենց վրա են վերցնում հրատարակչությունները («Էդիտ-Պրինտ», «Անտարես», «Զանգակ - 97» և այլն), որը, իմ համոզմամբ, հեռանկարային ճանապարհ է: Հուսանք, որ այդպիսի կենտրոն կդառնան նաև ձեր հիմնած նոր կայքը և «Պոստմոդեռնից հետո» գեղարվեստական-մշակութային էլեկտրոնային հանդեսը:

- Այսօր մեծ աշխատանքներ են տարվում արդի հայ գրականությունը թարգմանելու ասպարեզում: Ի±նչ արձագանքներ են ստանում թարգմանված գրքերը դրսում:

    - Իսկապես,  վերջին 4-5 տարիներին աննախադեպ աշխուժացել է թարգմանության ոլորտը: Դա նաև ՀԳՄ 15-րդ համագումարի ցուցումն էր` արդի հայ գրականությունը թարգմանաբար ներկայացնել տարբեր լեզուներով:

    Միայն մեկ օրինակ: «Ապոլոն» հրատարակչությունը 2012 թ.  անցած ամիսներին ՀԳՄ-ի գործուն համագործակցությամբ ընթերցողի սեղանին է դրել արդի հայ պոեզիան գերմաներեն և ‎ֆրանսերեն, արձակը`  անգլերեն: Ընթացքի մեջ են հայ բանաստեղծության անթոլոգիաները շվեդերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով:

    Թարգմանական այդ հատորները ցուցադրվում են միջազգային տարբեր փառատոների, կապեր են հաստատվում հայ հեղինակների և արտերկրի հրատարակչությունների միջև:

   - Ավագ և նոր սերնդի կապն ինչպե±ս կբնորոշեք: Եվ ընդհանրապես ի±նչ կարծիքի եք նոր սերնդի մասին:

    - Սերունդների կապը համառոտ կբնորոշեի` հանդուրժողական: Ստեղծվել է «խաղաղ գոյակցության» մի դաշտ, որը երկուստեք բարեբեր արդյունքներ է տալիս:

    Նոր սերունդը, թեպետ խայտաբղետ դիմանկարով, առանձնանում է իր բազմաձայնությամբ: Ինքնատիպ շատ անուններ կան, ում հետ վստահաբար պայմանավորված է մեր գրականության վաղվա օրը:

    - Ո±րն է Ձեր կարծիքով ՀԳՄ-ի առաջնային դերը:

   - Կանոնադրական պահանջով Գրողների միությունը կոչված է կազմակերպելու գրական կյանքը: Սակայն վերջին տարիներին գրական այս կառույցը ծավալել է բազմաշառավիղ գործունեություն, որն ընդգրկում է նաև գրողի սոցիալական, իրավական, հասարակական և այլ բնույթի հարցեր, ինչպես նաև գիրք-ընթերցող կապի ամրապնդումը:

    - Ի±նչ կմաղթեիք մեր կայքին:

  - Պրո‎ֆեսիոնալիզմ, ճշմարիտ արժեքների քարոզչություն, երիտասարդ արվեստագետների միավորում, երկարակեցություն:
                                                        Հարցազրույցը վարեց Հասմիկ Խեչիկյանը

1

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: