Գրախոսություն

«Պոեզիայի թատրոնը» իր մեջ ներդաշնակ կերպով սինթեզում է երաժշտությունն ու պարը: Արդյունքում ստեղծվում են կուռ գրական-երաժշտական, թատերային ու պարային կոմպոզիցիաներ, որոնք կենդանություն են առնում որոշակի բեմական միջավայրում ու գեղագիտական հաճույք փոխանցում:

Ռուզաննա Առաքելյանը Բրատիսլավայում անցկացված 20-րդ միջազգային թատերական հոբելյանական փառատոնի մասին:

«Ինձ համար Պիկասոն եղել է և շարունակում է լինել ոգևորության մեծ աղբյուր, հաղթած աշխատանքում Պիկասոյի մերկությունը ընդհանուր տպավորություններից ծնված հավաքական կերպար է: Մեկ ամսվա ընթացքում աշխատել եմ մեծ սիրով և երբևիցե մրցանակ ստանալու ակնկալիքներ չեմ ունեցել: Լինելով Փարիզում՝ անպայման կայցելեմ Պիկասոյի տուն-թանգարան և իմ խորին շնորհակալությունը կհայտնեմ 20-րդ դարի ամենահզոր արտիստին, ով պատճառ դարձավ իրականացնելու իմ վաղեմի երազանքը՝ գոնե մեկ անգամ լինել Փարիզում»:

Ցուցահանդեսի խորհագիրն էր «Քաղաքային տպավորություններ»: Նկարները հիմնականում կատարված էին գրիզալի տեխնիկայով, որն իրենից ներկայացնում է նկարի տոնային և լուսաստվերային լուծումը մեկ գույնի նրբերանգներով:

Ամերիկացի արվեստի պատմաբան, քննադատ, համադրող Ամելիա Ջոնսը, ով մասնագիտացել է մարմնի փերֆորմանսների (body art performance), վիդեո-արտի և դադաիզմի մեջ, իր ««Ներկայությունը» in absentia. փորձառելով փերֆորմանսը որպես փաստագրություն» հոդվածում անդրադառնում է փերֆորմանսի թեմային, առավելապես այն հարցին, որ փերֆորմանսի ընթացքին ներկա չլինելով, սակայն դրա վերաբերյալ փաստագրական հետքերի հետ առնչվելու արդյունքում հնարավոր է թե՛ պատկերացում կազմել կատարողական ակտի, թե՛ դրա նշանակության և կոնցեպտի վերաբերյալ:

Վահագն Ղուկասյան` «Ես նկատում էի, որ արևի ու լույսի առկայությամբ աշխատանքս զարմանալի արագությամբ առաջ էր գնում, հետո դրանց անհետացման հետ կանգնում էր` սպասելով հաջորդ օրվա ստվերային տարափի»: