Սկորսեզեն մշակում է «Նյու Յորքի ավազակախմբերը» սերիալը

19-րդ դարի Նյու-Յորքը բնակեցնող եվրոպացի էմիգրանտների մասին պատմող նախագիծը Մարտին Սկորսեզեի երազանքն է: «Նյու Յորքի ավազակախմբերը» սկզբում նախատեսված էր որպես սերիալ, բայց վերածվեց լիամետրաժ ֆիլմի: Շուտով արդարությունը կվերականգնվի, և «Ավազակախմբերը» կդառնա հեռուստատեսային սերիալ Miramax-ի օգնությամբ: 1999թ. Սկորսեզեն օգնություն ստացավ Հարվի Վանշտեյնից, որը գլխավորում էր Miramax ստուդիան, և մեկնեց Հռոմ՝ «Չինեչիտտայում» ֆիլմի վրա աշխատելու համար: Նկարահանումները ձգձգվեցին 3 տարով, անդադար հետաձգումների պատճառավ կինոնկարը լքեցին Ռոբերտ Դե Նիրոն և Ուիլլեմ Դեֆոն: Կինոնկարը, Լեոնարդո Դի Կապրիոյի և Քեմերոն Դիազի մասնակցությամբ, վերջապես էկրան բարձրացավ 2002թ. դեկտեմբերին և համաշխարհային կինովարձույթում աշխատեց 193մլն. դոլլար: Թե որ հեռուստաալիքով կհեռարձակվի «Նյու Յորքի ավազակախմբերը» սերիալը, դեռ հայտնի չի, բայց այն կարտացոլի այժմյան Նյու-Յորքի գանգստերների կյանքը:
Թարգմանեց կինոգետ Անի Հակոբյանը
- Created on .
- Hits: 3302