«Հուշագրելու արվեստը Երևանում»

    Լույս է տեսել երիտասարդ արվեստաբան Անի Հայկազունի (Անի Աշոտի Գրիգորյանի) «Հուշագրելու արվեստը Երևանում» ուսումնասիրությունը (Հայկազուն Անի, «Հուշագրելու արվեստը Երևանում», Երևան, «Զանգակ հրատարակչություն», 2012թ., 120 էջ):
    Անի Հայկազունը ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի պատմության և տեսության բաժինը, այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի հայ արվեստի պատմության և տեսության բաժնում:
    Ուսումնասիրությանը զուգահեռ Անին տասնյակ հոդվածներ է գրել և հրատարակել, կազմակերպել ցուցահանդեսներ, մասնակցել հանրապետական և միջազգային գիտաժողովների՝ ներկայացնելով արվեստի տարբեր ոլորտներին վերաբերող նյութեր:
    Սա երիտասարդ արվեստաբանի առաջին գիրքն է, որտեղ հանգամանալից ներկայացված են Երևանի հուշաքարերի պատմությունն ու դրանց գեղագիտական արժեքը:
Գիրքը հասցեագրված է արվեստաբաններին, ճարտարապետներին, նկարիչներին և քանդակագործներին, ինչպես նաև Երևանի բնակելի միջավայրի խնդիրներով մտահոգ ընթերցողների լայն շրջանակներին:
  • Created on .
  • Hits: 3484

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: