Երգեհոնի համաշխարհային օր

2013թ-ին համաշխարհային հանրությունը նշում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850 ամյակը: Հայտնի է, որ ստեղծման օրվանից հոգևոր երաժշտությունն ու տաճարի աշխարհում լավագույններից մեկը համարվող մեծ երգեհոնը անբաժան են եղել նրա կյանքից:
Տաճարի 850 ամյա հոբելյանի միջոցառումների շարքում 2013թ.-ի մայիսի 6-ը հայտարարված է Երգեհոնի Համաշխարհային Օր: Այդ օրը բոլոր հինգ մայրցամաքների հոգևոր և համերգային սրահներում 24 ժամվա ընթացքում իրականացվելու են 850 համերգներ, որոնց ընթացքում հնչելու են Փարիզի Աստվածամոր Տաճարում տարբեր դարերում ստեղծված և հնչած ստեղծագործություններ: Միջոցառումը համակարգվում է տաճարի և միջազգային երգեհոնային կազմակերպությունների կողմից, իսկ այս բացառիկ նախագիծը լուսաբանելու են համաշխարհային կարևորագույն լրատվամիջոցները:
Հայաստանը, ի դեմս Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնի, ևս այս հսկայական մշակութային նախագծի մասնակիցն է, և մայիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երգեհոնի Միջազգային Օրվան նվիրված հայաստանյան համերգը մեր երկրի լավագույն երգեհոնահարների մասնակցությամբ: Կնհնչի բացառապես ֆրանսիական երգեհոնային երաժշտություն` Փարիզի Աստվածամոր Տաճարի երգեհոնահարների երկացանկից: Հանդես կգան` Ա. Ադամյանը, Ա.Բակունցը, Հ.Թագվորյանը, Դ.Գիլանյանը, Թ.Ոսկանյանը, Կ.Հովհաննիսյանը, Տ.Բունիաթյանը, Հ.Մանուկյանը, Ա.Առուստամյանը, Ա.Աղաջանյանը, Լ.Մարտիրոսյանը, Մ.Դոլմազյանը, Ն.Գրիգորյանը, ինչպես նաև «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատարները:
Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոն
Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոն
- Created on .
- Hits: 3446