Գրաֆիկա և քանդակ. ցուցահանդես Նկարիչների միությունում
Մայիսի 7-ին Նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես՝ գրաֆիկա/քանդակ: Ցուցահանդեսը նվիրված է մայիսյան հաղթանակներին: Մասնակիցների թվում են և՛ միության անդամները և՛ ոչ անդամները: Որպես գրաֆիկական և քանդակային համատեղ ցուցահանդես՝ սա թերևս առաջինն է: Իհարկե, Նկարիչների միությունում կազմակերպվել են քանդակի կամ գրաֆիկայի ցուցահանդեսներ, սակայն նրանց համակցումը այլ որակ էր ստեղծել և նոր իմաստ էր հաղորդել աշխատանքներին:
Հետաքրքրական է, որ գրաֆիկայի անվան ներքո ներկայացված են տարաբնույթ տեխնիկաներով աշխատանքներ՝ գծանկարներ, պաստելային աշխատանքներ, ջրաներկ, գուաշ, ակրիլ, բազմաբնույթ կոլաժներ, գրիչ, յուղաներկ, տուշ, ածուխ և այլն: Տեխնիկայի և նյութի կիրառման բազմակիությամբ չեն զիջում նաև քանդակները՝ փայտե, կավե, երկաթե, բրոնզե, քարե:
Ներկայացված են իրարից խիստ տարբեր նկարիչների և քանդակագործների աշխատանքներ` թվով 190 նկար և 70 քանդակ: Լևոն Կոջոյանի, Կարեն Բաղդասարյանի, Ստեփան Մինասյանի, Ամալյա Վարդանյանի, Արմեն Աթայանի, Արտաշես Քեշիշյանի, Գոռ Հովհաննիսյանի, Հարություն Կարապետյանի, Աշոտ Յանի, Հայկ Թոքմաջյանի, Մելքոն Հովհաննիսյանի, Հասմիկ Ավետիսյանի և այլ բազմաթիվ մասնակիցների աշխատանքների սիմբիոզը միևնույն հարկի տակ ստեղծում է մշակութային հարուստ մի կոլորիտ, որն էլ գրավում է յուրաքանչյուր այցելուի, ստիպում խորհել, մտածել, վերլուծել ու հիանալ աշխատանքներով:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը՝ առաջարկելով առաջին խոսքը տրամադրել մեծ վարպետ Լևոն Կոջոյանին: Վերջինս նշեց, որ ուրախ է, որ կարողանում է ներկա գտնվել ու մասնակցել ցուցահանդեսներին: Այնուհետև խոսեցին գրաֆիկայի սեկցիայի ղեկավար Սամվել Կարապետյանն ու քանդակի սեկցիայի ղեկավար Գետիկ Բաղդասարյանը: Կ. Աղամյանը հայտնեց, որ մայիսի 13ին՝ ժամը 15:00 Նկարիչների միությունում տեղի կունենա այս ցուցահանդեսի զրույց-քննարկումը: Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 17-ը:
Լիլիթ Ստեփանյան
- Created on .
- Hits: 3868