Հայտնի են ծաղկաձորյան ակադեմիայի մասնագիտական խորհրդատուները
Cultural.am-ը կազմակերպում է իր հերթական նախագիծը` նվիրված ժամանակակից արվեստի տարբեր ոլորտների:
Արվեստի եռօրյան ակադեմիայի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ երիտասարդ արվեստագետները հնարավորություն կունենան նեղ մասնագիտական դաշտում ներկայացնելու և քննարկելու իրենց աշխատանքները, միաժամանակ աշխատելու նոր ստեղծագործության վրա կատարողների (երաժշտության դեպքում) և խորհրդատուների հետ համատեղ:
Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով՝ յուրաքանչյուր ոլորտից 5 մասնակից: Արդյունքները կհրապարակվեն հունիսի 1-ին:
ժյուրիի կազմում են՝
գրականություն՝
Արամ Պաչյան, Հասմիկ Խեչիկյան
կոմպոզիցիա՝
կերպարվեստ՝
Ակադեմիայի մասնագիտական խորհրդատուներն են՝
Արամ Պաչյան, գրականություն
Արամ Հովհաննիսյան, կոմպոզիցիա
Լևոն Ֆլջյան, կերպարվեստ:
Թեպետ դասերը անցկացվելու են զուգահեռ, սակայն նախատեսվում են նաև համատեղ միջոցառումներ՝ երաժշտության լսումներ, ընթերցումներ, քննարկումներ:
Ակադեմիայի ավարտից հետո Երևանում՝ Նարեկացի արվեստի միությունում, կկազմակերպվի երեկո, որի ընթացքում կներկայացվեն ակադեմիայի մասնակիցների ստեղծագործությունները:
Մանրամասները՝ այստեղ:
- Created on .
- Hits: 3502