Կբացվի նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսը

Հուլիսի 18-ին՝ ժ. 15.00, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա հայ քանդակագործության պատմության մեջ իր հետքը թողած, ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Վարպետը հանրությանը առավելապես հայտնի է արցախյան «Մենք ենք մեր սարերը» մոնումենտալ հուշակոթողով:
Բաղդասարյանի ստեղծագործություններն ունեն բավականին լայն, ընդգրկուն բովանդակություն, նյութի ազատ ընտրություն` հրակավ, ալյումին, բրոնզ:
Քանդակագործին հետաքրքրել է առավելապես դիմաքանդակը, որը թույլ է տվել իր ուշադրությունը բևեռել մարդկային տարբեր խառնվածքների վրա. նա ստեղծել է անվանի մտավորականների քանդակաշար` Ե. Չարենց, Ս. Փարաջանով, Լեո, Վ. Սարոյան և այլք: Բաղդասարյանը էապես նպաստել է հաստոցային քանդակի զարգացմանը: Հեղինակի հաստոցային աշխատանքներից լավագույնները գտնվում են Ազգային պատկերասրահի հավաքածուում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում և արտասահմանյան թանգարաններում:
Սարգիս Բաղդասարյանը իր մտածողությամբ մոնումենտալիստ էր, Հայաստանի տարածքով մեկ տեղադրված են նրա մոնումենտալ շուրջ 28 աշխատանքները:
- Created on .
- Hits: 5003