Հայաստանի ժամանակակից արվեստի ընտրանին` Մոսկվայի փառատոնում

   Մոսկվայի ժամանակակից արվեստի ազգային կենտրոնում (НЦСИ) անցկացվող ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնին ներկայացվելու է նաև Հայաստանի ժամանակակից արվեստի ընտրանին: Փառատոնին Հայասատանը կներկայացնի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը: 
    Փառատոնը կայանալու է օգոտոսի 9-ից հոկտեմբերի 5-ը: Հայկական հավաքածուն ներկայացվելու է օգոստոսի 9-ից սեպտեմբերի 8-ը:
Ցուցահանդեսը համադրում է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը: Այն հիմնված կլինի վիդեո-արվեստի, վիդեո ինստալացիաների, ինստալացիաների և 2000 թվականից ի վեր ՆՓԱԿ-ի կազմակերպած բազմաբնույթ միջոցառումների վիդեո-վավերագրությունների վրա:
    Այսպիսով, կներկայացվեն բոլոր այն արվեստաձևերը, որոնք իր գոյության երկու տասնամյակների ընթացքում ներկայացրել է ՆՓԱԿ-ը:
    Նշենք, որ փառատոնին Հայաստանը մասնակցելու է առաջին անգամ:
  • Created on .
  • Hits: 3116

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: