Բացահայտելով Մեծ Բրիտանիան
Երևանում արդեն վեց տարի է գործում է Բրիտանական կենտրոնը, որը, կարծում ենք, հնարավորություն է երիտասարդների համար ինչպես կատարելագործելու իրենց լեզվի իմացությունը, այնպես էլ ձեռք բերելու նոր ու տարբեր ոլորտների վերաբերող գիտելիքներ:
Բրիտանական կենտրոնը հիմնադրվել է 2008թ. ապրիլի 25-ին, Բրիտանական խորհրդի և Երևանի քաղաքապետարանի միացյալ ուժերով: Կենտրոնն ունի անգլերեն և այլ լեզուներ սովորելու համար նախատեսված գրականության հավաքածու և մուլտիմեդիա աղբյուրներ, ինչպես նաև ժամանակակից Միացյալ Թագավորություն տարբեր ոլորտներին վերաբերող գրքեր ու փոխազդական (ինտերակտիվ) նյութերի հավաքածու:
Բրիտանական կենտրոնը հիմնադրվել է 2008թ. ապրիլի 25-ին, Բրիտանական խորհրդի և Երևանի քաղաքապետարանի միացյալ ուժերով: Կենտրոնն ունի անգլերեն և այլ լեզուներ սովորելու համար նախատեսված գրականության հավաքածու և մուլտիմեդիա աղբյուրներ, ինչպես նաև ժամանակակից Միացյալ Թագավորություն տարբեր ոլորտներին վերաբերող գրքեր ու փոխազդական (ինտերակտիվ) նյութերի հավաքածու:
Կենտրոնը գտնվում է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Այն անվճար անդամագրվելու հնարավորություն է ընձեռում բոլոր անձանց, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն, զարգացնել անգլերենի՝ որպես օտար լեզու դասավանդման նոր մեթոդներ, նախապատրաստվել Քեմբրիջի ESOL և IELTS քննությունների, ինչպես նաև Միացյալ Թագավորության մասին ավելի շատ տեղեկանալ:
Անդամները կարող են վերցնել գրքեր, ձայներիզներ, օգտվել անգլերեն սովորելու և ուսուցանելու համար նախատեսված բազմազան նյութերից, ինչպես նաև կենտրոնի համակարգիչների վրա տեղադրված փոխազդական (ինտերակտիվ) առցանց ծրագրային փաթեթներից, օգտագործել աղբյուրները IELTS, BEC, FCE, CAE, CPE քննություններին նախապատրաստվելու համար, նախապես գրանցվելով` կենտրոնում օգտվել համացանցից: Կենտրոնում ամեն շաբաթ կազմակերպվում են անգլերեն լեզվով անվճար դասախոսություններ և հանդիպումներ, որոնց նպատակը անգլիախոս միջավայր ստեղծելն է ու միևնույն ժամանակ բրիտանական կրթական համակարգի, մշակույթի, պատմության և այլ ոլորտների մասին տեղեկատվություն տարածելը: Կենտրոնում դասախոսությամբ արդեն հանդես են եկել Քեմբրիջի համալսարանի ասպիրանտուրայի ուսանող Վահե Չիտոյանը, ով ներկայացրել է բրիտանական բուհեր ընդունվելու ընթացակարգը, և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող, ազգությամբ հնդիկ Ռիչի Մոհիտոն, ով պատմական ու մշակութային ակնարկով ներկայացրել է բրիտանական ներկայությունը Հնդկաստանում 18-րդ դարի ընթացքում:
Կենտրոնը սեպտեմբերի 10-ին կհյուրընկալի «Հայ-բրիտանական գործարարների պալատի» տնօրեն Արմինե Իսրայելյանին, ով կներկայացնի հայ-բրիտանական բիզնես-երկխոսությունը, կարևորելով այդ ոլորտում իր ունեցած փորձի փոխանցումը և տեղեկատվության տրամադրումը: Դասախոսությունների մուտքն ազատ է: Կենտրոնը նպատակ ունի վերսկսել անգլերեն լեզվով ֆիլմերի ցուցադրությունը:
Կենտրոնին անդամագրվելն անվճար է:
Նարե Հովհաննիսյան
- Created on .
- Hits: 3181