Հնագիտական գտածոների վերականգնմանը նվիրված դասընթաց

    Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մեկնարկում է «Հնագիտական գտածոների վերականգնումը հնավայրում» խորագրով դասընթացը: 
    Դասընթացի նպատակն է պեղավայրում ուսանողներին ծանոթացնել գտածոների պահպանման տեխնիկաներին, ինչպես նաև պեղումներից հետո իրականացվող առանձնակի բարդություն ունեցող ձեռագործ իրերի վերականգնման միջոցառումներին: Քննության կենթարկվեն մի շարք այլ թեմաներ` գտածոյի փոփոխությունները` պայմանավորված միջավայրի ազդեցությամբ, գտածոն պահպանելու մեթոդի ընտրությունը, տարբեր նյութերի (խեցեղեն, ապակի, մետաղ, օրգանական նյութեր) պահպանման նպատակով կիրառվող նախնական միջոցառումները և այլն:
    Դասընթացի շրջանակներում իտալացի վերականգնող Լուչիա Միացցոն մինչև սեպտեմբերի 15-ը դասախոսությամբ հանդես կգա Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, իսկ գործնական աշխատանքները` տեղի կունենան Կարմիր բլուր հնավայրում:
Դասընթացն անց է կացվում «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում» կրթամշակութային ծրագրի շրջանակում, որն էլ իրականացվում է ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թվականի ապրիլին կնքված համաձայնագրի հիման վրա:
  • Created on .
  • Hits: 3091

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: