Հայ կոմպոզիտորը` մրցանակակիր

Կանադայի Սոկան հիմնադրամի հայտարարած «Սոկան հիմնադրամի մրցանակներ երիտասարդ կոմպոզիտորների համար» 2012 թվականի 21-րդ ամենամյա մրցանակաբաշխության 15 մրցանակակիրների թվում է հայազգի երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանը: Այս տարի  մրցանակաբաշխությանը մասնակցել է 167 կոմպոզիտոր: Հայ կոմպոզիտորը 3-րդ պատվավոր տեղում է:

Սոկան հիմանդրամի այս մրցանակաբաշխությունը եզակի է Կանադայում և մեծ նշանակություն ունի երիտասարդ կոմպոզիտորների կարիերայի հարցում: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մինչև 30 տարեկան կանադացի կոմպոզիտորներ:  

Այս տարի ժյուրիի կազմում եղել են ճանաչված 3 կոմպոզիտորներ` Ալեքս Պաուկը (Տորոնտոյի Էսպրիտ նվագախմբի ղեկավար), Լաուրի Ռադֆորդը (Կալգարի համալսարանի Երաժշտության բաժնի դասախոս) և Քրիս Պաուլ Հարմանը (Մոնրեալի ՄքԳիլ համալսարանի Շուլիչ երաժշտական դպրոցի պրոֆեսոր):

Վահրամ Սարգսյանը սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Աշոտ Զոհրաբյանի դասարանում: Այժմ կոմպոզիտորն ապրում է Մոնրեալում` աշխատելով որպես երգչախմբի խմբավար: Նրա երաժշտությունը կատարվել է եվրոպական տարբեր քաղաքներում, Կանադայում և ԱՄՆ-ում: 

  • Created on .
  • Hits: 2870

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: