Ուսուցանում ուսուցանողների համար

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության, Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի և «Թրեյներների ազգային թիմ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ արդեն երկրորդ անգամ իրականացնում է «Ուսուցանում ուսուցանողների համար» եռափուլ երկարաժամկետ ուսուցողական դասընթացը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ոչ-ֆորմալ կրթության ոլորտի զարգացումը, պատրաստել ոչ-ֆորմալ կրթության որակյալ մասնագետներ և ապահովել նրանց նորագույն եվրոպական չափանիշների համաձայն տեսական, մեթոդական և պրակտիկ-կիրառական գիտելիքներով: Ծրագիրն ակնկալում է հասարակական կազմակերպությունների ուսուցանողներին, ակտիվ երիտասարդներին վերապատրաստել ուսուցողական ծրագրեր կազմելու և դրանք արդյունավետ իրականացնելու համար:
Ծրագրի մասնակիցները հասարակական կազմակերպությունների անդամներ են, ովքեր ունեն ուսուցանման փորձ, կազմակերպության մեջ ստանձնում են ուսուցանողի կամ ուսուցողական/կրթական ծրագրերի համակարգողի դեր, ակտիվիստներ, ոչ ֆորմալ կրթության ոլորտի զարգացմամբ հետաքրքրվող երիտասարդներ:
Ծրագրի առաջին փուլը տեղի ունեցավ հունիսին, որտեղ մասնակիցները ընդհանուր գծերով ծանոթացան ոչ ֆորմալ կրթությանը, դրա սկզբունքներին և գործիքներին:
Երկրորդ փուլը նվիրված էր որպես ուսուցանող և որպես ուսուցողական ծրագրերի համակարգող՝ մասնակիցների կարողությունների զարգացմանը: Դասընթացի ժամանակ ուսուցանվեց՝ ինչպես պետք է կազմել ծրագրեր. ինչպես վեր հանել համայնքի ընդհանուր և ուսուցողական կարիքները, ինչպես ձևակերպել դրանք որպես նպատակ և խնդիրներ, ինչպես կազմել ծրագրի օրակարգ և ընտրել մեթոդներ: Ներկայացվեցին նաև ոչ ֆորմալ կրթության մեջ օգտագործվող մեթոդական խմբերն ու մեթոդները` դրանց կիրառություններով:
Երկրորդ փուլի ավարտին մասնակիցները ստացան տնային հանձնարարություններ՝ իրենց համայնքներում իրականացնել դասընթացներ:
Ծրագրի երրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերին, որտեղ կքքնարկվի մասնակիցների կողմից իրականացրած դասընթացները ու հնարավորություն կստեղծվի աշխատել մասնակիցների կոնկրետ անհատական կոմպետենցիաների զարգացման ուղղությամբ:
- Created on .
- Hits: 3638