Նիցշեն մշակույթի համատեքստում

    Այսօր Երևանի պետական համալսարանում բացվեց «Նիցշեն մշակույթի համատեքստում» միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել է ԵՊՀ Ռոմանագիտության ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնը:
    Գիտաժողովի աշխատանքներն ընթանում են երեք զուգահեռ սեկցիաներում: Զեկուցումների թեմաները խիստ բազմազան են:
    Ինչպես նշեց գիտաժողովի կազմակերպիչներից բանասիրական գիտությունների թեկնածու Տիգրան Սիմյանը. «Նիցշեն կարևոր անուն է՝ ընկած երկու դարերի սահմանագծին: Այն դարակազմիկ երևույթ է ինչպես 19-րդ դարի համար, այնպես էլ նրա գաղափարները ուղղորդող եղան ամբողջ 20-րդ դարի համար: Իսկ խորագիրն ընտրվել է «Նիցշեն մշակույթի համատեքստում», քանի որ ցանկացել ենք հնարավորություն ստեղծել տարբեր տեսանկյուններից նայելու այս մեծ մտածողի դերին, և տարբեր ոլորտների մասնագետների միաժամանակյա ներկայությունը կարող է ապահովել այդ բազմակողմանի հայացքը»:
    Նա նշեց նաև, որ գիտաժողովի աշխարհագրությունը լայն է՝ Հնդկաստանից մինչև Գերմանիա: Այն մեծ նշանակություն ունի և՛ գիտական, և՛ մշակութաբանական առումով. «Սա հնարավորություն է, որ ԵՊՀ-ն ներկայանա աշխարհին որպես գիտական կառույց, ապա նաև հրավորություն է հայ գիտնականներին շփվելու աշխարհի տարբեր երկրների գիտնականների հետ: Տեղի է ունենում միջմշակութային հաղորդակցություն, ինչը մեծամես կարևորում եմ»:
    Գիտաժողովը կշարունակվի նաև հոկտեմբերի 2-ին և 3-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում՝ երեք սեկցիայով: 
  • Created on .
  • Hits: 3113

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: