Էվռիթմիա. ներդաշնակ գեղարվեստական շարժում

Հոկտեմբերի 3-4-ը Հայաստանում տեղի ունեցավ էվռիթմիայի փառատոն: Փառատոնի կապակցությամբ Հայաստան էին ժամանել էվռիթմիստներ տարբեր երկրներից: Տիկնիկային թատրոնում երկու օր հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու տարբեր տարբեր երկրների ու տարբեր լեզուներով ներկայացումներ:
Էվռիթմիա բառը հունարեն ծագում ունի և նշանակում է հավասարակշռություն, ներդաշնակություն: Էվռիթմիան առաջացել է 20-րդ դարասկզբին: Հիմնված է էզոթերիկ գիտությունների, Շտայների փիլիսոփայության վրա: Այն ձայնի և երաժշտության համադրությամբ ներդաշնակ գեղարվեստական շարժում է, որը հիշեցնում է պար և պանտամիմա:
Փառատոնի ավարտին զրուցեցինք Հայաստանի Վալդորֆյան դպրոցի ուսուցչուհի Իրինա Սորոկինայի հետ:

- Փաստորեն ժամանակակից արվեստ է:
- Իսկ Հայաստանում էվռիթմիա ուսուցանվո՞ւմ է:
- Այո, Վալդորֆյան դպրոցում առաջին դասարանից երեխաներին ուսուցանվում է այդ առարկան: Նաև Վալդորֆյան մանկապարտեզում, որտեղ երեք տարեկանից երեխաները սովորում են էվռիթմիա:
- Իսկ ե՞րբ է հիմնադրվել Հայաստանում Վալդորֆյան դպրոցը:
- Ուղիղ քսան տարի առաջ: Արդեն 100 տարվա պատմություն ունի էվրիթմիան, սակայն Հայաստան այն նոր-նոր է մուտք գործում:
- Շա՞տ են աշակերտները:
- Այո, մեկական դասարան ունենք:
- Ո՞րն է էվռիթմիայի նպատակը, ինչո՞ւ են այն որպես առարկա դասավանդում Վալդորֆյան դպրոցներում:

Ամեն մի ստեղծագործության մեջ կա մի բան, որ դու մասամբ ես լսում, էվռիթմիան ամբողջականացնում է քո պատկերը, այն, ինչ որ ականջդ մինչև վերջ չի լսել, քանի որ շատ տաղանդավոր պետք է լինես, որ կարողանաս այնքան խորը լսել, ինչպես կոմպոզիտորն է լսել, ամբողջը կարողանաս լսել: Իսկ էվռիթմիայի լեզուն տալիս է այդ հնարավորությունը, փաստորեն տեսնում ենք մի բան, որը մինչև վերջ չենք լսում:

- Շվեյցարիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից... Նախկինում եկել էին այստեղ առանձին էվռիստմիստներ, բայց այպես որպես փառատոն, բոլորը մի տեղում, չէր եղել:
- Իսկ Հայաստանից խումբ դուրս տարե՞լ եք ներկայացումների:
- Այո, մենք նույնպես դուրս տարել ենք ներկայացումներ: Կոմիտաս ենք տարել: Դա առաջին հայկական էվռիթմիան էր, որ դուրս տարանք: Ամեն լեզու ունի էվռիթմիայի իր լեզուն: Ինչպես չես խառնի անգլերենը, հայերենը, գերմաներենը, այնպես էլ եթե մեկը շարժվում է, կարող ես ասել, սա քո մայրենի լեզվով է շարժվում, թե ուրիշ լեզվով:
Շրջանավարտների հետ մի անգամ մեծ նախագիծ ենք ունեցել՝ Թումանյանի հեքիաթները: Շրջել ենք ամբողջ Եվրոպայով՝ և՛ Վալդորֆյան դպրոցներով, և՛ ուրիշ այլ տեղերով: Դա մեր ամենամեծ նվաճումն է եղել:
- Իսկ ինչպես է ընդունվում դրսում:
- Շատ, շատ լավ, նույնիսկ այն պարագայում, որ մենք հայերեն էվռիթմիա ենք անում՝ հայերեն խոսքի և հայկական երաժշտության համադրությամբ:
- Created on .
- Hits: 5137