Ուսումնասիրություն ընթերցանության ոլորտում

    Ընթերցանության ոլորտի ուսումնասիրության արդյունքների hետազոտությունն իրականացվել է արտաքին սոցիոլոգիական ծառայություն մատուցող ընկերության կողմից։ Սույն ուսումնասիրությունը, ինչպես նաև նրա արդյունքների փորձագիտական մեկնաբանությունները կազմվել են Հայաստանի ազգաբնակչության ներկայացուցչական ընտրանքի ֆոկուս-խմբային քննարկումների և քանակական ու որակական հարցումների հիման վրա:
    ԳՐՔԻ ՀԱՐԹԱԿ ԾՐԱԳԻՐՆ աջակցում է հմտությունների զարգացմանը, միջազգային ցանցերի կառուցմանը և Եվրոպական միության հարևան երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում, առողջ, կայուն և գրքի բաց մշակույթի ստեղծման համար խելացի քաղաքականությունների ստեղծմանը։ Այն իրականացվում է Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (Հայաստան), Next Page (Բուլղարիա) հիմնադրամի, Գրահրատարակիչների և գրավաճառների ասոցիացիայի (Վրաստան), Հրատարակիչների ֆորումի (Ուկրաինա) հետ՝ Եվրոպական Միության արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ:
    Կարող եք ներբեռնել ուսումնասիրության արդյունքները:
  • Created on .
  • Hits: 3323

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: