ՀԳՄ նախագահական ընտրություններ
Այսօր` հոկտեմբերի 20-ին, հրավիրված էր արտահերթ համագումար, որի նպատակը ՀԳՄ նախագահի ընտրությունն էր:
2001թվականից ՀԳՄ-ն ղեկավարել է Լևոն Անանյանը, ով ամռանը Գրողների միության անդամների միաձայն քվեարկությամբ վերընտրվել էր ՀԳՄ նախագահ: Վերջինիս անժամանակ մահը նոր նախագահ ընտրելու փաստի առջև կանգնեցրեց մտավորականությանը: Ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Էդուարդ Միլիտոնյանը, ինչը, սակայն, անարձագանք չմնաց: Շատերի կարծիքով այդ պաշտոնակատարությունը շուտով վերածվելու էր նախագահության:
Իրենց թեկնածություններն առաջադրել էին նաև Հովիկ Հովեյանը, Դավիթ Սարգսյանն ու Վլադիմիր Հայրապետյանը: Սակայն այսօրվա համագումարի արդյունքում թեկնածուներից ձայների մեծամասնությամբ Գրողների միության նախագահ ընտրվեց Էդ. Միլիտոնյանը:
Հուսանք, որ ընտրությունը նպաստավոր կլինի միության անդամների ստեղծագործական գործունեության զարգացման և գրականության առաջխաղացման համար:
- Created on .
- Hits: 3307