Միրզոյանական շունչը կրկին թևածեց Դիլիջանում

Կոմպոզիտորների միության մոտ մեկ ամիս առաջ կայացած համագումարին միաձայն որոշում կայացվեց Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ:
Նոյմեբերի 23-ին Դիլիջանում կայացավ երկար սպասված անվանակոչության արարողությունը, որն ուղղեկցվեց գլխավոր մայրուղու վրա տեղադրված ցուցանակի բացմամբ և ծառատունկով: Այդ տոնական արարողությանը ներկա էին Էդվարդ Միրզոյանի ընտանքի անդամները՝ ի դեմս նրա տիկնոջ և որդու, ինչպես նաև Կոմպոզիտորների միության անդամներ և հյուրեր: Մինչ Կոմպոզիտորների միության նախագահի բացման խոսքը, Դիլիջանի երաժշտական քոլեջի սաները հանդես եկան հաճելի անակնկալով. նրանց կողմից կատարվեցին կոմիտասյան մեղեդիներ:
Իր խոսքում Կոմպոզիտորների միության Նախագահ Արամ Սաթյանը ողջունեց ներկաներին և իր ուրախությունը հայտնեց երկար սպասված իրադարձության, այն է՝ Կոմոպոզիտորների Դիլիջանի ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ կոչելու կապակցությամբ: Նախագահի ողջույնին միացավ նաև Լևոն Չաուշյանը, ով կարևորեց այս իրադարձության նշանակությունը Կոմպոզիտորների
միության հետագա գործունեության մեջ: Այնուհետև ներկաները Ա. Սաթյանի հրավերով շարժվեցին ԿՄ ստեղծագործական տուն, որի տարածքում մեծ ոգևորությամբ էլ սկսեցին ծառատունկը: Տնկվեցին թվով 60 պտղատու ծառեր այգու ողջ տարածքում: Ի դեպ, ծառերի վրա էլ փակցվեցին խորհրդանշական ցուցանակներ: Նշանակալի էր ՀԿԵՄ նախագի ուշադրությունը դեպի երիտասարդները. նրա կողմից հատուկ տնկվեց մի ծառ, որը նվիրվեց բոլոր երիտասարդներին: Տոնական տրամադրությունն ամբողջացավ Դիլիջանի պատվավոր քաղաքացի, Կոմպոզիտորների միության անդամ Արզաս Ոսկանյանի կողմից ժողովրդական երգի հրաշալի կատարմամբ:
Նոյմեբերի 23-ին Դիլիջանում կայացավ երկար սպասված անվանակոչության արարողությունը, որն ուղղեկցվեց գլխավոր մայրուղու վրա տեղադրված ցուցանակի բացմամբ և ծառատունկով: Այդ տոնական արարողությանը ներկա էին Էդվարդ Միրզոյանի ընտանքի անդամները՝ ի դեմս նրա տիկնոջ և որդու, ինչպես նաև Կոմպոզիտորների միության անդամներ և հյուրեր: Մինչ Կոմպոզիտորների միության նախագահի բացման խոսքը, Դիլիջանի երաժշտական քոլեջի սաները հանդես եկան հաճելի անակնկալով. նրանց կողմից կատարվեցին կոմիտասյան մեղեդիներ:
Իր խոսքում Կոմպոզիտորների միության Նախագահ Արամ Սաթյանը ողջունեց ներկաներին և իր ուրախությունը հայտնեց երկար սպասված իրադարձության, այն է՝ Կոմոպոզիտորների Դիլիջանի ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ կոչելու կապակցությամբ: Նախագահի ողջույնին միացավ նաև Լևոն Չաուշյանը, ով կարևորեց այս իրադարձության նշանակությունը Կոմպոզիտորների

- Created on .
- Hits: 3263