Հայաստանն ընտրվել է բյուրոյի փոխնախագահ

    Ս. թ. դեկտեմբերի 17-18-ը, Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 9-րդ նիստը: Հանդիպման շրջանակում դեկտեմբերի 17-ին կայացած կոմիտեի բյուրոյի ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է բյուրոյի փոխնախագահ: Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է նիստի աշխատանքներին՝ իր ներդրումը բերելով օրակարգով նախատեսված որոշումների մշակման գործընթացին: Կոմիտեն ընդունել է Սիրիայում և Իրաքում մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը դատապարտող հայտարարություն:
    2006 թ. ստեղծված այս կոմիտեն հանդիսանում է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության կիրարկումը վերահսկող մարմին: Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2013 թ. դեկտեմբերին՝ չորս տարի ժամկետով:
 
  • Created on .
  • Hits: 2542

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: