Լարիսա Գերգիևան Հայաստանում է

    Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հրավերով Հայաստան է ժամանել Հյուսիս-Օսետինյան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և Մարինյան թատրոնի Երիտասարդ երգիչների ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Լարիսա Գերգիևան: Նա վարպետության դասընթացներ է անցկացնում օպերային թատրոնում Հայաստանի երիտասարդ երգիչների հետ:
    Նա նշեց, որ ժամանակին Հայաստանն աշխարհին տվել է բազմաթիվ տաղանդավոր մեներգիչներ, որոնցից ոմանց հետ ինքը նույնպես ելույթներ է ունեցել:
  Լարիսա Գերգիևայի յուրահատուկ դասընթացները հիրավի մեծ փորձառություն և պատասխանատվություն են մեր երիտասարդների համար, որոնք անշուշտ մեծ ազդեցություն կունենան նրանց մասնագիտական զարգացման վրա:
     Դասընթացների ավարտին տեղի կունենա մասնակիցների եզրափակիչ համերգ:
    Նախագիծն իրականացվում եմ ՀՀ մշակույթի նախարարության, Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի աջակցությամբ:
  • Created on .
  • Hits: 2562

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: