Տաղանդավոր երաժիշտը նաև բարեգործ է

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ժ. 19:30-ին, աշխարհահռչակ դաշնակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Եվգենի Կիսինը հայ երաժշտասեր հանրության համար կկատարի կոմպոզիտորներ Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի և Լիստի ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ տաղանդաշատ երաժշիտը Երևանում է «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային փառատոնի հրավերով: Գրեմմի մրցանակակիրը՝ հայ ժողովրդի մեծ բարեկամը, 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի լուրը լսելուց հետո բազմաթիվ բարեգործական համերգներ է տվել, որոնց ողջ գումարն ուղղել է երկրաշարժից տուժածներին:

1989թ. համերգներից Կիսինը գումար է փոխանցել «Հայաստանի երեխաներ» հիմանադրամին: Նրա համերգների հասույթներից է ֆինանսավորվել Հայաստանի սեյսմիկ կայանն ու կառուցվել Գյումրիի գիմնազիան, որը համալրվել է նորագույն համակարգիչներով: 

2002թ. նա 5 հազար դոլար է նվիրաբերել Սպիտակի երկրաշարժի հետևանքով ծնողազուրկ դարձած մոտ 100 երեխայի, 2005թ. ձմեռային բաճկոններ պատվիրել 100-ից ավելի երեխաների համար, 2009թ. Սպիտակի Նանսենի հիմնադրամին պատվիրել է անկողնային պարագաներ: Այս այցի ընթացքում Եվգենի Կիսինը Սպիտակին կնվիրաբերի շուրջ 25 հազար դոլար՝ մարդասիրական ծրագերի համար:

Նա Սպիտակի պատվավոր քաղաքացի է:

  • Created on .
  • Hits: 2931

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: