Հայաստանում անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր
Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակներում և երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ս. թ. մարտի 24-31-ը Հայաստանում կանցկացվի Թուրքմենստանի մշակույթի օրեր: Ծրագրի շրջանակում Հայաստան կժամանի Թուրքմենստանի մշակույթի և արվեստի գործիչների պատվիրակությունը, որը կգլխավորի Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Բախարգուլ Աբդիևան:
Ստեղծագործական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Թուրքմենստանի ժողովրդական և վաստակավոր արտիստներ, «Լյալե» վոկալ համույթը, «Շիրին Օվազլար» երաժշտական խումբը, «Սերպայ» ազգագրական անսամբլը, համերգներով հանդես կգա Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
Մշակույթի օրերի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի նաև դեկորատիվ-կիրառական արվեստի և թանգարանային առարկաների ցուցահանդես:
Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մարտի 26-ին Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակությունը ելույթով հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ մարտի 28-ին` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակում կներկայացվի նաև Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը: Նշենք նաև, որ այդ օրերին կկայանա Թուրքմենստանին նվիրված մանկական նկարների ցուցահանդես-մրցույթը:
Ծրագիրն իրականացրել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Թուրքմենստանի մշակույթի օրերի փակման ժամանակ:

- Created on .
- Hits: 2705