ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳԸ

  Մայիսի 11-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի գալա-համերգը և մրցանակաբաշխությունը, որտեղ իրենց աշխատանքներն են ներկայացրել մրցույթի երեք մրցանակակիրները: Աշխատանքները ներառում են դուդուկի, ջութակի, դաշնամուրի և մեցցո-սոպրանոյի համար գրված ստեղծագործություններ:
  Հիշեցնենք, որ «Սայաթ-Նովա» միջազգային մրցույթի շրջանակներում Հովիկ Սարդարյանը (21 տարեկան, Հայաստան) պարգևատրվել է առաջին մրցանակով, Ֆան Գորդոն Դիք-լուն (26 տարեկան, Հոնկոնգ) ստացել է երկրորդ, իսկ Ռիչարդ Մելքոնյանը՝ (24 տարեկան, Միացյալ Թագավորություն) երրորդ մրցանակը:
   Այսօր կայանալիք գալա-համերգին հնչել է կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանի «Գողգոթայի ծաղիկները» ստեղծագործությունը:
    Քանի որ այս տեղծագործությունը արժանացել էր նաև «Սայաթ-Նովա»  մրցույթի «Քարնեգի հոլ» մրցանակին, 2015-ի վերջին կկատարվի նաև Քարնեգի հոլ համերգասրահում: 
  • Created on .
  • Hits: 2602

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: