Ավստրալացի օպերային երգչուհին ժամանում է Հայաստանում

   Ավստրալացի օպերային երգչուհի Լիզա Բելլը ընդունել է Հայաստանի առաջին տիկնոջ հրավերը` ելույթ ունենալ Հայաստանում: Երգչուհին հանդես կգա բարեգործական համերգով` համերգի ողջ հասույթը տրամադրելով «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին` օգնելու արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին: Իր երկրում մեծ ճանաչում ունեցող օպերային երգչուհին ինքն էլ հիվանդ է եղել քաղցկեղով և անցնելով մեծ դժվարությունների միջով` կարողացել հաղթահարել հիվանդությունը: Համերգի կայացման հարցում նրան կօգնեն նրա ամուսինը և ուսուցչուհին`Արաքս Մանսուրյանը:

     Ուղևորությունից առաջ Լիզա Բելլին ողջույնի ուղերձ է հղել նաև Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը, որում մասնավորապես ասված է. «Լիզա Բելլը կայացած անձնավորություն է, ում երգեցողական օժտվածությունը մեծագույն հաճույք է պատճառում բազում ունկնդիրների և ում անձնական կյանքի խիզախ պատմությունը ոգևորել է շատ-շատերին: 

   Ուրախությամբ տեղեկացա, որ Լիզա Բելլը կներկայացնի իր տաղանդը Հայաստանում, որտեղ վստահ եմ, որ հանդիսատեսները բարձր կգնահատեն նրա ունակությունները և կարձագանքեն ուրիշների հանդեպ նրա հոգատարությանը:

   Հիրավի մեծ հպարտություն ապրեցի, երբ տեղեկացա, որ նրա դրամահավաքից գոյացած գումարները կուղղվեն Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների կարիքներին: Սա հիանալի նախաձեռնություն է:

   Ավստրալիան մեծապես գնահատում է իր բարեկամությունը Հայաստանի հետ: Ավստրալիայում ապրում է հզոր և հաջողակ հայկական համայնք, որն, իրավամբ, հպարտանում է իր հայկական արմատներով և Հայաստանի` ազատության համար երկարատև պայքարով:

Լիզա Բելլին ցանկանում եմ ամենայն հաջողություն իր շրջագայության ընթացքում և վստահ եմ, որ այստեղ այսօր հավաքված նրա բոլոր բարեկամներն ու աջակիցները նրա համար կկազմակերպեն պատշաճ ճանապարհում, ամրագրված ոչ միայն բարեմաղթանքներով, այլև առատաձեռնությամբ:

   Շնորհավորանքներս, Լի′զա, և ամենայն հաջողություն այս հիասքանչ ուղևորության ընթացքում»:

  • Created on .
  • Hits: 2700

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: