ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ԿՏԱՎՆԵՐԸ
Պոլ Գոգեն, «Ե՞րբ դու կամուսնանաս» (1982) - մոտ 300 մլն դոլար:
ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ Պոլ Գոգենի «Ե՞րբ դու կամուսնանաս» թայիթյան ժամանակաշրջանի նկարը աշխարհի ամենաթանկ վաճառված արվեստի գործերից է: Այն շվեյցարացի Ռուդոլֆ Շտեյխելինից գնել է Քաթարից մի կոլեկցիոներ մոտ 300 մլն. դոլարով:
«Ե՞րբ դու կամուսնանաս» նկարը Քաթար կտեղափոխվի հաջորդ տարվա հունվարին: Սկզբում այն կցուցադրվի Բեյելերների հիմնադրամի կողմից կազմակերպված Գոգենի նկարների ցուցահանդեսում, ապա կտեղափոխվի Սոֆիա թագուհու արվեստների կենտրոն, այնուհետ կցուցադրվի Վաշինգտոնի Phillips Collection-ում:
Պոլ Սեզան, «Խաղաթուղթ խաղացողները» (1892-93) - 250 մլն դոլար
«Խաղաթուղթ խաղացողներ»-ի ճշգրիտ արժեքը հայտնի չէ, սակայն գնահատվել է 259 մլն դոլարից մինչև նույնիսկ 320 մլն դոլար: «Խաղաթուղթ խաղացողները» ֆրանսիական պոստիմպրեսիոնիստական շրջանի նկարիչ Պոլ Սեզանի յուղաներկով նկարների շարքից է: Շարքում հինգ նկարներ կան, որոնք արվել են Սեզանի ստեղծագործական կանքի վերջին շրջանում` 1890-ականների սկզբին: Քաթարի թագավորական ընտանիքը գնեց այս շարքի նկարներից միայն մեկը 259 մլն դոլարով: Մինչև 2015 թվականի փետրվարը այն ռեկորդ է սահմանել` որպես ամենաթանկ վաճառված նկար:
Ծագումով Ռուսաստանից, ամերիկացի գեղանկարիչ Մարկ Ռոտկոյի «Մանուշակագույն, կանաչ և կարմիր» կտավը 186 մլն դոլարով գնել է մի ռուս գործարար նախկին գնորդից` ֆրանսիացի գինեգործ Քրիստիան Մուիքսից:
Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք (ՏարբերակՕ)» (1955) - 179.3 մլն դոլար:
Սա Պիկասոյի ամենաթանկ վաճառված կտավն է: Պիկասոն նկարել է այն 1955 թվականին Անրի Մատիսի հիշատակին: Մեկ տարում իսպանացի նկարիչը 15 կտավից բաղկացած շարք է ստեղծել, որում կիսամերկ կանայք են պատկերված: Մայիսի 11-ին Քրիսթիի աճուրդի տան (Christie’s auction house) կազմակերպած հերթական աճուրդներից մեկում «Ալժիրցի կանայք. Տարբերակ О» կտավը վաճառվել է ռեկորդային գնով: Անհայտ անունով գնորդը այդ կտավի համար վճարել է 179 մլն դոլար:
Ջեքսոն Պոլլոք , «№ 5, 1948» (1948) - 165.4 մլն դոլար:
Ամերիկացի նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր և առաջնորդ Ջեքսոն Պոլլոք «№ 5, 1948 » կտավը վաճառվել է 2006 թվականի նոյեմբերին Սոթբիի աճուրդում (Sotheby’s auction): Նկարչի բոլոր աշխատանքները, բացի «№ 5, 1948»-ից, ներկայացվել և վաճառվել են թանգարաններում: «№ 5, 1948» կտավը միշտ թաքցրել են և ցուցադրել են միայն այն ժամանակ, երբ նկարչի մնացած կտավներն արդեն վաճառված են եղել: Հետևաբար, նկարի գինը գնալով բարձրացել և ռեկորդներ է սահմանել:
Վիլեմ դե Կունինգ, «Կին III» (1953) - 162.4 մլն դոլար:
«Կին III»-ը վեց նկարների շարքից մեկը Կունինգը նկարել է 1951-1953 թվականների ընթացքում: Այդ ժամանակաշրջանի նրա գործերի հիմնական թեման կինն էր: Այն վաճառվել է 2006 թվականի նոյեմբերին 162.4 մլն դոլարով:
Պաբլո Պիկասո, «Երազանք» (1932) - 158 մլն դոլար:
«Երազանք» կտավը Պաբլո Պիկասոյի 22-ամյա երիտասարդ սիրուհու` Մարի Թերեզ Ուոլթերիի դիմանկարն է: Ենթադրվում է, որ այն նկարվել է կես օրում: Կտավը Պիկասոյի ամենազգացմունքային և հայտնի նկարներից է: 2006 թվականին Սթիվեն Քոենը Պիկասոյի «Երազանք» (Le Reve) կտավը ձեռք է բերել 155 մլն դոլարով:
Գուստավ Կլիմտ, «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I» (1907) - 158.4 մլն դոլար:
Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի ամենահանրահայտ նկարներից մեկը վաճառվել է 158.4 մլն դոլարով: Այս կտավը Բլոխ-Բաուերի երկու դիմանկարներից առաջինն է: 2006 թվականին աճուրդում այն գնեց ամերիկացի գործարար և Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենների խորհրդի նախագահ Ռոնալդ Սթիվեն Լաուդերը իր կողմից հիմնադրված Նյու Յորքի նոր պատկերասրահի համար։
Վինսենթ վան Գոգ, «Դոկտոր Գաշեյի դիմանկարը» (1890) – 152 մլն դոլար:
Վան Գոգն այս գործը ստեղծել է 1890 թվականին՝ իր կյանքի վերջին տարում: Այն պատկերում է բժիշկ Պոլ Գաշեին, ով Վան Գոգի կողքին է եղել և խնամել է նրան կյանքի վերջին ամսիներին: Յուղանկարը վաճառվել է 152 մլն դոլարով 1990 թվականի մայիսին Նյու Յորքի Քրիսթիի աճուրդում (Christie’s auction):
Ֆրենսիս Բեկոն, «Լուչիան Ֆրեյդի դիմանկարների երեք ուսումնասիրություն» (1969) -145 մլն դոլար:
Իռլանդիայում ծնված բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի արվեստի այս գործը, որում պատկերված է նկարիչ Լուչիանո Ֆրեյդը, բաղկացած է երեք մասից: Կտավը վաճառվել է 2013 թվականի նոյեմբերին Նյու Յորքի Քրիսթիի աճուրդում (Christie’s auction):
Պիեռ-Օգյուստ Ռենուար, «Պարահանդես Մուլենդելա Գալետում» (1876) - 143.9 մլն դոլար:
Պիեռ-Օգյուստ Ռենուարի այս հայտնի աշխատանքը ունի երկու տարբերակ: Մեծ տարբերակը պահվում է Փարիզի Օրսե թանգարանում և համարվում է իմպրեսիոնիզմի ամենահանրահայտ գլուխգործոցներից մեկը: Փոքր տարբերակը վաճառվել է 1990 թվականի մայիսին Սոթբիի աճուրդում (Sotheby's auction):
Պաբլո Պիկասո, «Ծխամորճով տղան» (1905) - 131.1 մլն դոլար:
Հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» (ֆր.՝ Garçon à la pipe) կտավը վաճառվել է 2004 թվականին Սոթբիի աճուրդում (Sotheby's auction) 131.1 մլն դոլարով: Պիկասոն այն նկարել է, երբ ընդամենը 24 տարեկան էր և ապրում էր Փարիզում: Յուղաներկ կտավում պատկերված է փարիզեցի մի տղա՝ ձախ ձեռքում ծխամորճ և գլխին վարդի պսակ։
Լեոնարդո դա Վինչի, Սալվադոր Մունդի («Աշխարհի փրկիչը») (1490- 1519) - 127.5 մլն դոլար:
Լեոնարդո դա Վինչիի Սալվադոր Մունդի («Աշխարհի փրկիչը») կտավը կորել և ավելի ուշ նորից հայտնաբերվել ու ցուցահանդեսի է ներկայացվել 2011 թվականին: Կտավում Հիսուս Քրիստոսն է Վերածննդի շրջանի հագուստով, ով օրհնություն է տալիս: Կտավը վաճառվել է 2013 թվականի մայիսին ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևի կողմից:
Էդվարդ Մունք, «Ճիչ» (1895) - 124.2 մլն դոլար:
Անկասկած այս ցանկում Մունքի «Ճիչ» -ը արվեստի ամենահայտնի գործերից մեկն է: Է. Մունքը իրականում ստեղծել է այս աշխատանքի չորս տարբերակ, որոնցից մեկը վերցրել է Օսլոյի ազգային պատկերասրահը, իսկ մյուս երկու տարբերակները՝ Մունքի թանգարանը: Նկարի չորս տարբերակներն էլ վաճառվել են Սոթբիի աճուրդում (Sotheby's auction) 2012 թվականի մայիսի 2-ին 119.9 մլն դոլարով:
- Created on .
- Hits: 7218