Երևանյան 6-րդ փառատոնը շարունակվում է

    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր անդրադառնում է կոմպոզիտորներ Սերգեյ Ռախմանինովին և Ֆելիքս Մենդելսոնին: Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգային ծրագրում հնչելու է Ռախմանինովի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Մենդելսոնի Սիմֆոնիա թիվ 4 «Իտալական» ստեղծագործությունները: Մենակատարն է մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տոփչեսկին, դիրիժորը` Էդուարդ Թոփչյանը:

    Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին ու կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը, կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

    Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ Նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի, բարձր հովանու ներքո:

    Առաջիկայում փառատոնի շրջանակներում ծրագրված է ևս երեք համերգ: Ամփոփիչ համերգը կայանալու է հոկեմբերի 20-ին ու նվիրված է լինելու Միշել լեգրանի 80-ամյակին:

  • Created on .
  • Hits: 2683

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: