ՀԱՅՏՆԻ ԵՆ 12-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» -Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:  


Միջազգային խաղարկային մրցույթ
Ոսկե ծիրան (Առաջին մրցանակ). «Օձի գրկում» - ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա)
Ոսկե ծիրան  (Առաջին մրցանակ). «Ձմռան վերջը» - ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ» - ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա)
    Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝  Հանդիսատեսի Համակրանք մրցանակը, որը ստացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը իր «Սրբարան» (Գերմանիա) ֆիլմի համար:

Միջազգային վավերագրական մրցույթ
Ոսկե ծիրան (Առաջին մրցանակ). «Իմաստի ստեղծումը» - ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա /Իտալիա)
Արծաթե ծիրան (Երկրորդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն» - ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա /Գերմանիա/ Շվեյցարիա)

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Ոսկե ծիրան (Առաջին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինի» - ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/ Ավստրիա)
Արծաթե ծիրան (Երկրորդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի» - ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան)

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ
Ոսկե ծիրան (Առաջին մրցանակ), լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք» - ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա)
Արծաթե ծիրան (Երկրորդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային.
«Բժիշկը» - Աննա Գորոյան, (Ռուսաստան)
Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար.
«Ճանապարհ» - Գագիկ Մադոյան, (Հայաստան)

Ֆիպրեսի մրցույթ
«Մոսկվիչ, իմ սեր» - Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)

Էկումենիկ մրցույթ
«Մոսկվիչ, իմ սեր» - ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)
Խրախուսական մրցանակ.  «Սիվաս» - ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)
  • Created on .
  • Hits: 2852

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: