«Հայաստանի գաղտնիքները»

    2012-ի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում Պ. Ի. Չայկովսկու անվան մշակութային կենտրոնում տեղի կունենա  «Հայաստանի գաղտնիքները» նախագծի երկրորդ` «Էդուարդ Աբրահամյան: 24 նախերգանք դաշնամուրի համար» ձայնասկավառակի շնորհանդեսը

    «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը և Միքայել Հայրապետյանը զբաղվում են հայկական դասական երաժշտության, հազվադեպ կատարվող հայ կոմպոզիտորների քարոզչությամբ` կազմակերպելով համաշխարհային պրեմիերաներով համերգներ, ձայնագրելով և թողարկելով հայկական ակադեմիական երաժշտության ձայնասկավառակներ Armenian Music Records-ում:

    Համերգին կհնչեն Էդուարդ Բաղդասարյանի կամերային ստեղծագործությունները դաշնակահար Միքայել Հայրապետյանի, ինչպես նաև ONTO-duo համույթի կատարմամբ, որի կազմում են Միքայել Հայրապետյանը և ջութակահար Վլադիմիր Սերգեևը:

    Էդուարդ Բաղդասարյանը 20-րդ դարի ամենահեղինակավոր և յուրօրինակ հայ կոմպոզիտորներից է: Նա նաև իր ժամանակի լավագույն դաշնակահարներից է: Կոմպոզիտորական և դաշնամուրային վարպետության սինթեզը մարմնավորվել է «24 նախերգանք դաշնամուրի համար» շարքում:

  • Created on .
  • Hits: 3045

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: