ԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ

    Տեքստը հեղինակել է բանաստեղծ Մաքս Էրմանը (1872-1945թթ․)։ Իր օրագրում նա գրում է. «Եթե ինձ մոտ ստացվի, ես կուզենամ ինձնից հետո նվեր թողնել ոչ ծավալուն մի էսսե՝ տոգորված մեծահոգության ոգով»։
    Եվ 20-ականների վերջին՝ շուրջ 100 տարի առաջ,  նա գրեց «Հրաժեշտի խոսքերը»։ Անցյալից եկող այս խոսքերը  կարող են ավելի լավը դարձնել մեր ներկան։

    Գնացեք ձեր խաղաղ ճանապարհով աղմուկի և իրարանցման միջով և հիշեք աշխարհի մասին, որ կարող է լինել լռության մեջ։ Չփոխելով ձեզ՝ ապրեք ինչքան հնարավոր է լավ հարաբերություններ ունենալով ցանկացած մարդու հետ։ Ձեր ճշմարտությունը ասեք մեղմ ու հստակ և լսեք ուրիշներին, նույնիսկ նրանց, ովքեր չեն փայլում իրենց խելացիությամբ․ նրանք ևս  ունեն իրենց պատմությունը։
    Խուսափեք աղմկոտ և ագրեսիվ մարդկանցից. նրանք փչացնում են տրամադրությունը։ Մի համեմատվեք ոչ մեկի հետ․այդպիսով դուք գնում եք ինքներդ  ձեզ անարժեք կամ սնապարծ զգալու ռիսկին։ Միշտ կա մեկը, ով ավելի կամ պակաս է, քան դուք։
    Ուրախացեք ձեր ապագա անելիքներով այնպես, ինչպես ուրախանում եք այն ամենի համար, ինչ արդեն արել եք։ Հետաքրքրվեք ձեր գործով. այն որքան էլ համեստ լինի հարստություն է համեմատած այն ամենի հետ, ինչ դուք ունեք։ Ուշադիր եղեք ձեր գործերի նկատմամբ. աշխարհը լիքն է խաբեությամբ։ Կույր մի եղեք առաքինությունների հանդեպ․շատերն են ձգտում բարձր իդեալների, և արդյունքում մեր կյանքը լի է «հերոսականությամբ»։
    Պահպանեք սեփական եսը։ Մի խաղացեք ընկերություն։ Ցինիկ մի եղեք սիրո մեջ․ ի տարբերություն դատարկության և հիասթափության` այն այնքան հավերժ է, որքան տերևը։
    Բարի սրտով ընդունեք այն ամենն, ինչ ձեզ խորհուրդ են տալիս տարիները և գոհունակությամբ բաժանվեք երիտասարդությունից։ Ամուր պահեք ձեր ոգին հանկարծակի դժբախտություններին դիմակայելու համար։ Մի տանջեք ձեզ ցնորքներով։ Շատ վախեր ծնվում են հոգնությունից և միայնությունից։
    Հնազանդվեք ողջամիտ կարգապահությանը, բայց մեղմ եղեք ինքներդ ձեզ հետ։ Դուք տիեզերքի զավակ եք ոչ պակաս, քան ծառերն ու աստղերը, դուք այստեղ լինելու իրավունք ունեք։ Ձեզ համար ակնհայտ է, թե ոչ, բայց աշխարհը շարժվում է այնպես, ինչպես պետք է շարժվի։ Խաղաղ եղեք Աստծո հետ, ինչպես էլ, որ նրան ընդունեք։
    Ինչով էլ, որ զբաղվեք, ինչի մասին էլ, որ երազեք, կյանքի աղմկոտ ունայնության մեջ ձեր հոգում խաղաղություն պահպանեք։ Բոլոր խաբեություններով, միապաղաղ աշխատանքով և կոտրված երազանքներով հանդերձ աշխարհը հրաշալի է։ Ուշադիր եղեք նրա նկատմամբ։
    Փորձեք լինել երջանիկ։
Աղբյուրը՝ AdMe.ru
Ռուսերենից թարգմանեց Աննա Կարապետյանը
  • Created on .
  • Hits: 2606

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: